Թվային լանդշաֆտի ակտիվ զարգացման ֆոնին Rakuten Viber-ը նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին (GMT +4, Երևանի ժամանակով 15։00), պատրաստվում է անցկացնել բացառիկ առցանց վեբինար, որի մասնակիցներն արժեքավոր տեղեկություններ կստանան ապրանքանիշի և օգտատերերի փոխազդեցության գործում սուպերհավելվածի հեղափոխական ներուժի մասին։ Վեբինարի բանախոսների թվում կլինի նաև NEWS.am-ի խմբագիրներից Սասուն Խաչատրյանը։
Միջոցառման ծրագիրը ներառում է գլոբալ թվային լանդշաֆտի վերաբերյալ համապարփակ ակնարկ, օգտակար տեղեկատվություն Rakuten Viber-ի մասին՝ որպես հզոր սուպերհավելված, որը նպաստում է ապրանքանիշ-օգտատեր փոխազդեցության ընդլայնմանը: Մասնակիցները կկարողանան ծանոթանալ Rakuten Viber-ի բազմակողմ լուծումներին, որոնք նախատեսված են ապրանքանիշի հետ փոխազդեցությունը դյուրացնելու, ապրանքանիշի ճանաչվածությունը մեծացնելու, նոր հնարավոր հաճախորդներ ներգրավելու և օգտատերերի ընդհանուր փորձառությունը զգալիորեն բարելավելու համար:
Ավելին, վեբինարը նպատակ ունի ցույց տալ, թե ինչպես կարող են Rakuten Viber գործիքներն արդյունավետորեն մեծացնել վաճառքի ծավալը, օպտիմալացնել ներդրումների վերադարձելիությունը, ավելացնել վեբ տրաֆիկը և նպաստել հաճախորդների երկարաժամկետ հավատարմությանը՝ միաժամանակ ապահովելով ծախսերի օպտիմալ արդյունավետություն բոլոր չափերի բիզնեսների համար:
Վեբինարի ընթացքում, որին կմասնակցեն ոլորտի մասնագետներ և Rakuten Viber-ի առաջատար փորձագետներ, կներկայացվեն հաջողության պատմություններ առաջատար ընկերություններից, որոնք օգտագործել են Rakuten Viber-ի բիզնես գործիքները իրենց ռազմավարական նպատակներին հասնելու համար: Բանախոսների թվում են DK Capital-ի գործադիր տնօրեն Դավիթ Կենչաձեն, Rakuten Viber-ի բիզնեսի գլոբալ զարգացման և համագործակցության ղեկավար Պետյա Կամբուրովան, NEWS.am-ի խմբագիրներից Սասուն Խաչատրյանը և մի քանի այլ հայտնի մասնագետներ։
Այս հետաքրքիր և բովանդակալից միջոցառմանը մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել։ Գրանցվելուց հետո մասնակիցները կստանան հաստատման նամակ, որը պարունակում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները միջոցառմանն առանց խոչընդոտների միանալու համար։
Նշենք, որ վեբինարը կանցկացվի անգլերենով։
ամիս
շաբաթ
օր