Ի՞նչ են սուպերհավելվածները և ինչպե՞ս են դրանք զարգանում

19 ապրիլի, 2023  19:20

Այսօր  կարելի է գտնել և ներբեռնել անսահման թվով տարբեր հավելվածներ՝ ինչպես շատ, այնպես էլ՝ քիչ հայտնի: Բայց օգտատերերը, որտեղ էլ որ լինեն, ձգտում են պարզության և, ի վերջո, ունիվերսալ հարթակի, որը կմիավորի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ սոցիալական ցանցերից մինչև վճարային ծառայություններ, բիզնես գործառույթներ և այլն:

Rakuten Viber-ի արտադրանքի տնօրեն Դաֆնե Օֆեկի խոսքով՝ բոլոր այս խնդիրները մեկ հարթակի կամ մեկ հավելվածում լուծելու համար են հենց ծառայում սուպերհավելվածները։

Ի՞նչ կարող են անել սուպերհավելվածները

Հաջողված լինելու համար սուպերհավելվածը պետք է ներառի այն ամենը, ինչ անում է սովորական օգտատերը ամեն օր: Որքան շատ խնդիրներ կարողանաք լուծել մեկ հավելվածով, այնքան այն ավելի հաջողված և ֆունկցիոնալ կլինի:

Օգտատերերը շփվում են հաղորդագրությունների և զանգերի միջոցով, որոնում են վերջին նորությունները և այլ հետաքրքիր բովանդակություն, գնումներ են կատարում, հետևում առաքումներին, գումար փոխանցում և շատ ավելին: Առաջադրանքների այս ցանկը, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք ունեն սուպերհավելվածները, կարելի է թվարկել շատ երկար։ Հենց դա է որոշ սուպերհավելվածների առանձնացնում մյուսներից և դարձնում ավելի ուժեղ:

Ինչպե՞ս ստանալ սուպերհավելվածի կարգավիճակ

Հավելվածը սուպերհավելված դառնալու մի քանի ուղի ունի: Առաջինը բջջային հավելվածների կամ պլատֆորմների մշակման ընկերությունն է, որը տվյալ մշակմամբ զբաղվում է իր ուժերով: Որքան շատ նոր ծառայություններ ներկայացվեն հարթակում, այնքան ավելի մեծ թիմ կպահանջվի ոչ միայն արտադրանքը զարգացնելու, այլև դրա սպասարկումն ապահովելու համար: Այստեղ ընկերության համար շատ կարևոր է արտադրանքի ստեղծման արագությունը, քանի որ մեծանում է հավելվածի մինչև շուկա մուտք գործելու ժամկետն ընկած ժամանակահատվածը: Եթե ​​մեկ այլ պրոդուկտ ձեռք բերի շուկայի զգալի մասնաբաժին ձեզ համար մրցակցային հատվածում, մինչ ձեր հարթակը մշակման փուլում է, ապա ապագայում ձեզ համար կարող է դժվար լինել ձեզ համապատասխան լսարան ձեռք բերել։

Երկրորդ ճանապարհը, որն ավելի տարածված է, գործընկերությունն է, որը մեկ հարթակի վրա մի քանի տարբեր ծառայություններ է միավորում: Այնուամենայնիվ, արժե հաշվի առնել, որ այս ճանապարհը երբեմն կարող է խոչընդոտել ավելի խորը ինտեգրմանը և ստեղծել ոչ այնքան հարմար ինտերֆեյս: Յուրաքանչյուր հավելված հակված է ունենալ իր ոճը, ուստի նույն հարթակում չափազանց շատ հավելվածներ ունենալը միշտ չէ, որ լավ գաղափար է:

Գաղտնիությունը և անվտանգությունը կարևոր են

Որքան շատ ծառայություններ է միավորում հարթակը, այնքան ավելի մեծ քանակությամբ տվյալներ են ներգրավված, այդ թվում՝ գաղտնի:

Սա կարող է մեծացնել օգտատերերի մտահոգությունները, ուստի՝ կիբեռանվտանգության խնդիրներն այս դեպքում մղվում են առաջին պլան:

Որակյալ սուպերհավելվածն ունի գաղտնիության ապահովման կառուցվածքային և պատասխանատու մոտեցում՝ բազմաթիվ ֆունկցիաների կիրառմամբ, ինչպիսիք են երկգործոն նույնականացումը և ծայրից ծայր կոդավորումը: Սուպերհավելվածում նոր գործառույթներ գործարկելիս կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել դրանց օգտագործման հստակությանը և թափանցիկությանը և օգտատերերի համաձայնությանը:

Կարող են լինել մի քանի սուպերհավելվածներ

Այսօր սուպերհավելվածների շուկան անընդհատ փոխվում է։ Մեկ ուժեղ ծառայությունը կարող է օգնել աստիճանաբար թափ հավաքել և ընդլայնել ինչպես ընկերության օգտատերերի բազան, այնպես էլ դրա կողմից առաջարկվող ծառայությունները: Ազատ մրցակցության պայմաններում մարդիկ պատրաստ են մի քանի հավելվածներ օգտագործել իրենց հեռախոսներում, ուստի այժմ բիզնեսների համար հնարավորինս բաց է սուպերհավելվածների ոլորտ մուտք գործելու հնարավորությունը:

Այսօր սուպերհավելվածների մշակողները ավելի ու ավելի են կենտրոնանում օգտատերերի համար անխափան փորձառություն ապահովելու վրա: Հավելվածների արդյունաբերության խոշոր խաղացողները տեղյակ են այս բիզնես ներուժի մասին: Հենց օգտատերերը զգան սպասարկման լավ մակարդակով ունիվերսալ հարթակների հավելյալ արժեքը, սուպերհավելվածների իսկական հաղթանակ կլինի։

Դաֆնե Օֆեկը Rakuten Viber-ի արտադրանքի գծով գլխավոր տնօրենն է և վերահսկում է ընկերության արտադրանքի ռազմավարությունն ու իրականացումը: Նա ունի ավելի քան 20 տարվա փորձ տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում, աշխատել է առաջատար տեխնոլոգիական ընկերություններում, ինչպիսիք են Google Waze-ը և WIX-ը, իսկ բոլորովին վերջերս զբաղեցրել է BigID-ի պրոդուկտների կառավարման և զարգացման հարցերով փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև եղել AnD Ventures-ի զարգացման գծով գործընկեր։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ