Ի՞նչ են չատբոտերը և ինչո՞վ են դրանք օգտակար բիզնեսի համար

19 ապրիլի, 2023  16:39

Թեև չատբոտերը բավականին նոր երևույթ են բիզնես տեխնոլոգիաներում, դրանք վերջերս անփոխարինելի են դառնում այն ընկերությունների համար, որոնք իրենց հաճախորդների հետ առցանց հաղորդակցվելու նպատակով նոր ձևաչափեր են փնտրում: Չատբոտերը կարող են օգտագործվել տարբեր նպատակներով՝ ժամանցից մինչև բիզնես և կրթություն:

Ըստ Rakuten Viber-ի գործընկերության և վաճառքի հարցերով ավագ տնօրեն Նոա Բար-Շայի՝ չատբոտերի հիմնական գերուժը մարդկանց արագ պատասխաններ տալն է` առանց սպասարկման ծառայությանը ծանրաբեռնելու և առանց հաճախորդին երկար սպասեցնելու։

Ի՞նչ է չատբոտը․ մի փոքր պատմություն

Առաջին չատբոտերի պատմությունն սկսում է այն պահից, երբ ստեղծվեց հաշվողական տեխնիկան: Այդ չատբոտերից մեկը ELIZA-ն էր, որը 1966-ին ստեղծել է Ջոզեֆ Վայզենբաում: ELIZA-ն նմանակում էր զրույց և պատասխանում հարցերին՝ օգտագործելով նախապես գրված սցենարներ՝ իրենց պատասխաններով: ELIZA բոտը մեծ ազդեցություն է ունեցել բնական լեզվի մշակման և ընդհանրապես արհեստական ​​բանականության զարգացման վրա: Եղել են նաև այլ չատբոտեր՝ JabberwackyUltra Hal և այլն։

Ժամանակակից չատբոտերը շատ ավելի բազմաֆունկցիոնալ են։ Արհեստական ​​բանականության շնորհիվ դրանք կարող են ինքնուրույն սովորել նախորդ զրույցներից, ինչի շնորհիվ իրականին ավելի մոտ են նմանակում մարդկային զրույցները։

Ինչպե՞ս են չատբոտերը բրենդներին օգնում շփվել հաճախորդների հետ

Շատ ընկերությունների համար նորարարության կիրառումը բիզնես ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկն է: Չատբոտը խոսակցական ինտերֆեյս է, որը թույլ է տալիս բրենդներին շփվել հաճախորդների հետ՝ օգտագործելով կենդանի, խոսակցական լեզու ընկերական զրույցի ձևաչափով:

Այս մատչելի խոսակցական ձևաչափի շնորհիվ չատբոտերն օգնում են օգտատերերին տրամադրել իրենց անհրաժեշտ տեղեկությունները ցանկացած պահի. դրանք հիանալի են ավտոմատ թարմացումներ ուղարկելու, հաճախ տրվող հարցերի և այլ տեղեկությունների պատասխաններ տալու համար, որոնք կարող են անհրաժեշտ լինել հաճախորդներին, հատկապես հաղորդակցման միջավայրում, ինչպիսիք են մեսենջերը:

Ինչո՞ւ են չատբոտերն անհրաժեշտ բիզնեսի համար

Անհատականացված ծառայություն։ CDP (Customer Data Platform) տվյալների և բրենդի CRM համակարգերի շնորհիվ չատբոտերը կարող են յուրաքանչյուր հաճախորդին տրամադրել անհատականացված փորձ: Օրինակ, ընկերությունները կարող են ծրագրավորել իրենց չատբոտերը, որպեսզի տրամադրեն հատուկ առաջարկություններ և տարբեր կերպ արձագանքեն արտադրանքի հետ կապված հարցումներին՝ կախված յուրաքանչյուր հաճախորդի հատուկ կարիքներից: Սա թույլ է տալիս ընկերություններին մատուցել անհատականացված ծառայություններ մեծ մասշտաբով:

24/7 հասանելիություն։ Հաճախորդները կարող են հաղորդագրություններ ուղարկել ընկերությանը օրվա ցանկացած ժամի, նույնիսկ երբ հաճախորդների սպասարկման անձնակազմը չի կարող արագ արձագանքել: Սա հատկապես օգտակար է այն բրենդների համար, որոնք գործում են մի քանի ժամային գոտիներում կամ հաճախորդներ ունեն ողջ աշխարհում: Չատբոտերի օգտագործումը բիզնեսում երաշխավորում է, որ հաճախորդների մասին միշտ հոգ է տարվում և նրանք կարող են ստանալ իրենց անհրաժեշտ օգնությունը, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում հաճախորդների ընդհանուր փորձառության վրա:

Ծախսերի արդյունավետություն։ Չատբոտերն ավտոմատացնում են առաջադրանքները, որոնք պետք է կատարեն սպասարկման գրասենյակի աշխատակիցները: Սա խնայում է հաճախորդների սպասարկման ծախսերը, իսկ ռեսուրսները կարող են օգտագործվել անհատական հաղորդակցության կամ հաճախորդների հետ կապված ավելի բարդ առաջադրանքների համար: Չատբոտերը կարող են նաև միաժամանակ մի քանի զրույցներ վարել, որպեսզի հաճախորդները չսպասեն կամ հերթ կանգնեն, ինչը բարձրացնում է հաճախորդների գոհունակության մակարդակը՝ առանց լրացուցիչ օժանդակ անձնակազմ վարձելու համար ծախսերի:

Արդյունավետություն։ Չատբոտերը կարող են ավտոմատացնել կրկնվող և սովորական առաջադրանքները, ինչպիսիք են պատվերի իրականացման ընթացքին հետևելը, հաճախորդների սպասարկման հարցումները և հանդիպումների ժամանակացույցը:

chat-bots-2

Ծառայությունների օրինակներ, որոնք չատբոտը կարող է տրամադրել Viber հավելվածում

Ինչպե՞ս կարելի է օգտագործել չատբոտերը. մանրածախ առևտուր, էլեկտրոնային առևտուր և բանկային գործ

Մանրածախ բիզնեսի համար շատ հստակ է, թե որքան կարևոր է հաճախորդներին առաջնակարգ սպասարկում տրամադրելը: Քանի որ հաճախորդներին մատուցվող ծառայության որակը որոշում է, թե արդյոք նրանք նորից կվերադառնան, մանրածախ վաճառողների համար կարևոր է ապահովել հաճախորդների արագ, արդյունավետ և բարեհամբույր աջակցություն: Այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնությունն ունի աշխատանք, անձնական գործեր և այլ առաջնահերթություններ, ուստի գնումներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակը միշտ չէ, որ համապատասխանում է խանութի աշխատանքային ժամերին: Այսպիսով, երբ խանութները փակ են, չատբոտերն անգնահատելի են. դրանք հասանելի են 24/7 ռեժիմով, այնպես որ նրանք կարող են բավարարել գնորդների կարիքները, երբ էլ որ նրանք դիմեն չատբոտերին։

Ինչ վերաբերում է էլեկտրոնային առևտրին, չատբոտերը կարող են օգնել խթանելու վաճառքը խաչաձև վաճառքի, անհատականացված առաջարկությունների և նույնիսկ 3D արտադրանքի ցուցադրման միջոցով կամ թույլ տալ գնորդներին անգամ «փորձել» հագուստը գնելուց առաջ:

Բանկերի համար չատբոտերը հիանալի միջոց են հաճախորդներին 24/7 ռեժիմով օգնություն և աջակցություն առաջարկելու, ինչպես նաև բանկային ծառայությունների մասին տեղեկատվություն և նորություններ տրամադրելու համար: Չատբոտերը կարող են պատասխանել հաճախակի տրվող հարցերին, ցույց տալ մոտակա մասնաճյուղերը և օգնել պարզ հարցումներին: Դրանք հզոր գործիք են հաճախորդների ներգրավման, հավատարմության և հաճախորդների պահպանման համար:

chat-bots-3

Հաճախորդների բարելավված փորձառություն. օրինակ Viber չատբոտերից

Կարևոր է նշել, որ չատբոտերը կարող են մեծ օգնություն լինել հաճախորդների աջակցության բաժնին, բայց դրանք ամենաարդյունավետն են աշխատում միայն այն դեպքում, եթե ապահովում են հաճախորդների հետ ամենաբնական և անհատականացված հաղորդակցությունը, ուստի կարևոր է ընտրել և մշակել չատբոտ, որը լավագույնս է համապատասխանում կոնկրետ ձեր բիզնես նպատակներին և լսարանին: Օրինակ՝ Viber-ի կողմից տրամադրվող չատբոտ ծառայությունը թույլ է տալիս ստեղծել ձեր սեփական չատբոտը և ինտեգրել այն հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման գործող համակարգերին։ Բոտին կարելի է սովորեցնել, որպեսզի տարբեր կերպ արձագանքի հաճախորդների հարցումներին և նույնիսկ ավտոմատացված հաղորդագրություններ ուղարկի՝ ի պատասխան կոնկրետ գործողությունների: Viber-ի չատբոտերը կարող են ծրագրավորվել այնպես, որ անհատականացված հաղորդագրություններ ուղարկեն ճիշտ ժամանակին և ճիշտ բովանդակությամբ:

Չատբոտեր. ապագա հեռանկարներ և ինչ սպասել

Քանի որ արհեստական ​​բանականությունը շարունակում է իր էվոլյուցիան, նույնը տեղի է ունենում չատբոտերի դեպքում: Սկսած պարզ տեքստային ալգորիթմներից՝ ժամանակակից չատբոտերը կարողանում են զրուցել և նույնիսկ հուզական ռեակցիաներ նմանակել: Շատ ընկերություններ առևտրի ապագան տեսնում են խոսակցական առևտրի և հաճախորդների սպասարկման մեջ՝ հաղորդագրությունների փոխանակման հավելվածներում: Ահա թե ինչու շատ մեսենջերներ, ինչպիսիք են Viber-ը, առաջնահերթություն են տալիս չատբոտերի զարգացմանը, ինչը կարող է ընկերություններին բազմաթիվ առավելություններ առաջարկել, ներառյալ հաճախորդների ավելի լավ սպասարկում, ավելի ցածր ծախսեր և անձնակազմի ռեսուրսն ազատում է բազմաթիվ այլ խնդիրների վրա աշխատելու համար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ