Viber ալիքներ՝ բովանդակություն ստեղծողների և օգտատերերի համար

23 նոյեմբերի, 2022  10:00

Viber ալիքների միջոցով բովանդակություն ստեղծողները կարող են հաղորդակցվել թիրախային լսարանի հետ ամբողջ աշխարհում, ավելի լավ հասկանալ նրանց հետաքրքրությունները և ապահովել հետադարձ կապը, իսկ օգտատերերը կարող են գտնել «իրենց» բովանդակությունը՝ պահպանելով գաղտնիությունը:

Viber մեսենջերը շարունակում է զարգացնել ալիքները՝ վիճակագրությամբ, մեկնաբանություններով, հետաձգված հրապարակումներով և այլ հնարավորություններով կարևոր թարմացումը բովանդակություն ստեղծողների համար: Viber-ը չի սահմանափակվում լոկ հաղորդագրությունների փոխանակմամբ, այլև իր հիմնական գործառույթներից բացի, ներկայացնում է թվային տեխնոլոգիաների լայն տեսականի. ալիքները նման նորարարություններից են:

Viber_channels_PR_UIChannels.png (267 KB)

Ալիքներում բովանդակություն ստեղծողների համար հասանելի են այնպիսի օգտակար գործառույթներ, ինչպիսիք են հաղորդագրության հետաձգված հրապարակումը, մանրամասն վերլուծությունը, ինչպես նաև հարցումներն ու վիկտորինաները: Կարևոր փաստ՝ Viber ալիքի անդամների թիվը սահմանափակ չէ։ Ալիքի սուպեր ադմինիստրատորները կարող են նաև կարգավորել հետաձգված հրապարակումը API-ի միջոցով՝ առանց հեռախոսի կամ համակարգչի օգտագործման բովանդակությունը ավտոմատ կերպով ուղարկելու համար:

Այն օգտատերերի համար, որոնք նախկինում զարգացրել են իրենց համայնքը մեսենջերում, հասանելի է հատուկ չատ-բոտ, որն արագորեն համայնքը կվերածի ալիքի` պահպանելով լսարանն ու նախկինում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը։ Ավելին, Viber-ը մանրամասն ուղեցույցներ է պատրաստել բովանդակություն ստեղծողների համար ալիքների կառավարման, բովանդակության ստեղծման, լսարանի գործունեության վերլուծության, դրամայնացման, ալիքի զարգացման և լսարանի հետ փոխգործակցության վերաբերյալ:

viber_image_2022-11-22_21-49-27-958.png (227 KB)

Ալիքների միջոցով Viber-ի օգտատերերը կարող են ստանալ վերջին նորություններն իրենց հետաքրքրող թեմաների վերաբերյալ, հետևել ազդեցիկ մարդկանց, մասնակցել հարցումներին և վիկտորինաներին, մեկնաբանել գրառումները և օգտվել բացառիկ բովանդակությունից:

viber_image_2022-11-22_21-49-07-091.png (220 KB)

Ալիքներում շփումն ապահով է օգտատերերի համար. ալիքի անդամների ցանկը հասանելի է միայն ադմիններին և սուպերադմիններին, մինչդեռ օգտատերերը կարող են տեսնել ալիքի անդամների ընդհանուր թիվը: Սա օգտատիրոջ տվյալները պահում է գաղտնի և անվտանգ, ինչը առաջնահերթություն է Viber-ի համար:

Որպեսզի լսարանին հարմար լինի արձագանքել բովանդակությանը և հետաքրքիր թեմաների շուրջ քննարկումներ ծավալել, ալիքը տրամադրում է մեկնաբանությունների հնարավորություն: Սուպերադմինների հայեցողությամբ այս տարբերակը կարելի է միացնել կամ անջատել ալիքի բոլոր գրառումների համար: Բացի դրանից, օգտատերերը հնարավորություն ունեն պատճենել գրառումներից յուրաքանչյուրի հղումը։

«Ալիքները Viber մեսենջերի զարգացման գործում կարևոր նշանակություն ունեն: Դրանք օգնում են մեր օգտատերերին տեղեկատվություն ստանալ իրենց հետաքրքրող հեղինակներից, այդ թվում՝ լոկալ հեղինակներից: Ալիքների շնորհիվ ապրանքանիշերն ու բովանդակություն ստեղծողները ստանում են ևս մեկ արդյունավետ գործիք լայն լսարանի հետ շփվելու համար և կկարողանան անընդհատ կապ պահպանել նրանց հետ»,- նշում է Rakuten Viber-ի Key Market Development-ի ավագ տնօրեն Աթանաս Ռայկովը:

Viber-ում հետաքրքիր ալիքներ, որոնց արժե հետևել՝

  1. Viber Հայաստան
  2. Say it With a Lens!
  3. FC Barcelona Channel
  4. WHO Official Channel
  5. GOAL

Rakuten Viber-ի մասին

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ