Հայաստանում 2022 թվականին Viber ալիքների թիվն աճել է ավելի քան 20%-ով

23 դեկտեմբերի, 2022  15:03

Rakuten Viber-ն ամփոփում է 2022 թվականը և կիսվում hայաստանյան օգտատերերի շրջանում Viber ալիքների վերաբերյալ վիճակագրական տվյալներով։ Վերլուծությունների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանում Viber ալիքների թիվն աճել է ավելի քան 20%-ով։

Այս տարվա սկզբին Viber-ը թողարկեց կարևոր գործառույթ բովանդակություն ստեղծողների համար՝ մեկնաբանություններով, վիճակագրությամբ, հետաձգված հրապարակումներով և այլ հնարավորություններով ալիքներ, որն օգնեց տարբեր ապրանքանիշերի, կազմակերպությունների, լրատվամիջոցների և բլոգերների շփումը հանրության հետ էլ ավելի հարմար և արդյունավետ դարձնել՝ մեծացնելով ալիքների նկատմամբ հետաքրքրությունը բովանդակություն ստեղծողների և մեսենջերի օգտատերերի շրջանում:

Հայաստանում որոշ հայտնի ալիքներ ունեն տասնյակ և հարյուր հազարավոր բաժանորդներ։ Օրինակ՝ Viber-ը հատուկ Հայաստանի օգտատերերի համար ունի Viber Հայաստան ալիքը։ Այն հրապարակում է Viber բոլոր թարմացումների և կարևոր գործառույթների մասին նորություններ, տեղական AR դիմակների և սթիքերների փաթեթների հայտարարություններ և այլ կարևոր տեղեկություններ: Մեկ այլ օգտակար օրինակ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ալիքը, որտեղ կարող եք գտնել առողջապահական հետաքրքիր փաստեր և խորհուրդներ դրա պահպանման համար, ինչպես նաև տեղեկատվություն ԱՀԿ-ի տարբեր գլոբալ նախաձեռնությունների մասին: Վերջերս Viber-ը գործարկեց GOAL համաշխարհային ալիքը, որտեղ կարող եք հետևել ֆուտբոլային հանդիպումների արդյունքներին և կարևոր սպորտային նորություններին։

Viber-ում ալիքների ֆունկցիոնալությունը բովանդակություն ստեղծողներին տրամադրում է լսարանի հետ շփվելու հարմար գործիքներ: Իսկ այս փոխազդեցությունն ավելի հետաքրքիր են դարձնում Viber հավելվածում հասանելի տարբեր գործառույթներ, ինչպիսիք են ընդլայնված իրականության դիմակներն ու ֆիլտրերը, ինչպես նաև թեմատիկ սթիքերները։ 

viber-masks

Առաջիկա տոներին ընդառաջ Viber օգտատերերին հասանելի կլինեն տարբեր ձմեռային և ամանորյա AR դիմակներ, Սուրբ Ծննդյան և Ամանորի համար նախատեսված սթիքերների փաթեթներ (հասանելի կլինեն դեկտեմբերի 24-ից):

Տոնական դիմակներն ու սթիքերները կօգնեն այս ժամանակահատվածում ընկերների և ընտանիքի հետ շփումն ավելի վառ և բազմազան դարձնել, ինչպես նաև յուրօրինակ կերպով շնորհավորել նրանց մեսենջերում։

viber-2

Հետաքրքիր Viber ալիքներ, որոնց արժե բաժանորդագրվել.

Rakuten Viber-ի մասին.

Rakuten Viber-ը միավորում է մարդկանց՝ անկախ նրանց ինքնությունից և գտնվելու վայրից։ Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Viber-ը երաշխավորում է հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Rakuten Viber-ը պատկանում է Rakuten Group Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Այն «Golden State Warriors» բասկետբոլային ակումբի՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների պաշտոնական հավելվածն է:

Հիշեցնենք, որ 2022 թ․ ամռանը NEWS.am լրատվական գործակալությունը Հայաստանում առաջին լրատվամիջոցներից էր, որը պաշտոնական ալիք բացեց Viber մեսենջերում։ Այսօր արդեն ալիքն ունի ավելի քան 45,000 բաժանորդ:

NEWS.am-ը վերջերս թողարկել է նաև Viber-ի բացառիկ սթիքերների փաթեթը: Այն բաղկացած է ութ սթիքերից, որոնցում ցուցադրվում են տարբեր իրավիճակներ և զվարճալի պահեր լրատվամիջոցների և լրագրողների կյանքից։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ