iPhone-ը դուրս է մնացել թոփ 5-ից. Չինաստանում սմարթֆոնների վաճառքը 11 եռամսյակի ընթացքում առաջին անգամ աճել է

6 մայիսի, 2024  22:10

Չինաստանում սմարթֆոնների մատակարարումներն առաջին եռամսյակում կազմել են 63,3 միլիոն միավոր՝ տարեկան կտրվածքով 1%-ով ավելի: Մինչ այս առաքումները 11 եռամսյակի ընթացքում անշեղորեն նվազում էին, տեղեկացնում է ixbt.com-ը։

TechInsights հետազոտական ​​կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ Apple-ին 2024-ի առաջին եռամսյակում բաժին է ընկել շուկայի ընդամենը 13,7%-ը, ինչի հետևանքով  iPhone-ը դուրս է մնացել լավագույն հնգյակից՝ զիջելով OPPO-ին (ներառյալ OnePlus-ը), Honor-ին, Huawei-ն, Vivo-ին և Xiaomi-ն:

OPPO-ն, Honor-ը, Huawei-ը և vivo-ն ունեցել են շուկայի մոտ նույնքան մասնաբաժին: OPPO-ն առաջին եռամսյակում վաճառել է 10,7 մլն միավոր սմարթֆոն և այս ցուցանիշներով առաջատարն է չինական սմարթֆոնների շուկայում (16,9% մասնաբաժին): Honor-ի առաքումները տարեկան կտրվածքով աճել են 1%-ով՝ հասնելով 10,6 մլն միավորի (շուկայի մասնաբաժինը` 16,7%):

Huawei-ի առաքումները տարեկան կտրվածքով զգալիորեն աճել են 118,8%-ով՝ հասնելով 10,5 միլիոն միավորի, իսկ շուկայի մասնաբաժինը հասել է 16,6%-ի: Այս ցուցանիշով ընկերությունն զբաղեցնում  է երրորդ տեղը: Vivo-ն և Xiaomi-ն զբաղեցնում են չորրորդ և հինգերորդ հորիզոնականները՝ համապատասխանաբար 16,1% և 15,0% շուկայական մասնաբաժիններով:

TechInsights-ը հայտնում է, որ սմարթֆոնների առաջատար վեց արտադրողների մասնաբաժինը միասին կազմում է ընդհանուր շուկայի 95,1%-ը՝ մեկ տարի առաջվա 93,7%-ի դիմաց:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ