Apple-ը նախատեսում է թողարկել առաջին iPhone Slim-ը. ե՞րբ այն կհայտնվի և ի՞նչ գիտենք դրա մասին

7 մայիսի, 2024  14:18

iPhone 17 շարքը, որը շուկայում կհայտնվի հաջորդ տարի, դիզայնի և տեխնիկական բնութագրերի զգալի բարելավումներ կստանա: Ավելին, այս շարքում կներկայացվի Slim առաջին մոդելը:

Ըստ 9to5Mac-ի՝ iPhone 17 Slim-ը կփոխարինի Plus մոդելին և կունենա ավելի «բարակ դիզայն»։ Բայց թե կոնկրետ ինչ է դա նշանակում, դեռ դժվար է ասել։

Haitong International Securities-ի վերլուծաբան Ջեֆ Պուի խոսքով՝ iPhone 17-ի բոլոր մոդելները կստանան բարելավված առջևի տեսախցիկ։ iPhone 17 Pro Max-ի Dynamic Island-ը կնվազի չափսերով։ Բացի այդ, ենթադրվում է, որ Apple-ը կարող է օգտագործել մետաղական ոսպնյակների նոր տեխնոլոգիա (metalens)՝ Face ID սենսորի չափը նվազեցնելու համար:

Ըստ լուրերի՝ iPhone 17 շարքը բաղկացած կլինի չորս մոդելից.

  • iPhone 17 (6,1 դյույմանոց էկրան),
  • iPhone 17 Slim (6,6 դյույմանոց էկրանով),
  • iPhone 17 Pro (6,3 դյույմանոց էկրան),
  • iPhone 17 Pro Max (6,9 դյույմանոց էկրան):

Պուն նաև պնդում է, որ iPhone 17-ը, iPhone 17 Slim-ը և iPhone 17 Pro-ն կունենան ավելի բարդ ալյումինե կորպուս, մինչդեռ iPhone 17 Pro Max-ը կպահպանի տիտանի դիզայնը:

iPhone 17-ը և iPhone 17 Slim-ը կունենան 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և A18 կամ A19 չիպ, մինչդեռ iPhone 17 Pro-ն և iPhone 17 Pro Max-ը կունենան 12 ԳԲ օպերատիվ հիշողություն և A19 Pro չիպ:

Բացի այդ, iPhone 17-ի բոլոր չորս մոդելները կունենան 24 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկ, ինչը զգալի բարելավում է Apple-ի կողմից օգտագործվող ներկայիս 12 մեգապիքսել տեսախցիկների համեմատ: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ