NEWS.am-ը Viber-ում թողարկել է իր օրիգինալ սթիքերները

8 դեկտեմբերի, 2022  16:21

NEWS.am լրատվական գործակալությունը Հայաստանում առաջին լրատվամիջոցներից է, որը 2022 թամռանը պաշտոնական ալիք բացեց Viber մեսենջերում։ Ալիքը բավական արագ գերազանցեց բոլոր սպասելիքները. այսօր այն ունի ավելի քան 40,000 բաժանորդ, ընդորում՝ լսարանի ներգրավվածությունը բավականին բարձր է, իսկ ալիքն աշխատում է բարձր կոնվերսիայով։

Այժմ NEWS.am-ի և Viber-ի համագործակցությունը նոր մակարդի է հասել․ առաջին անգամ Հայաստանում լրատվական գործակալությունը թողարկում է Viber-ում սթիքերների բացառիկ փաթեթ՝ բաղկացած 8 սթիքերներից։ Դրանք ներկայացնում են լրատվամիջոցների և լրագրողների կյանքից տարբեր իրավիճակներ և զվարճալի պահեր։


viber-sticker-4

Ամենահետաքրքիր նորությունները՝ անմիջապես Viber-ում

Վերջերս մեսենջերները և սոցիալական ցանցերը գրեթե դառնում են զանգվածային լրատվության միջոցներ. այսօր շատ օգտատերեր ավելի քիչ են այցելում լրատվական գործակալությունների կայքեր, կամ դիտում հեռուստացույց և լսում ռադիո, նրանք նախընտրում են նորություններ կարդալ և այլ տեղեկություններ ստանալ անմիջապես մեսենջերներում:

Եվ շատ մեսենջերներ արդեն տալիս են նրանց այս հնարավորությունը. այս տարի Viber-ում ի հայտ է եկել օգտակար թարմացում՝ ալիքներ, որոնց միջոցով լրատվամիջոցները կարող են ավելի անմիջականորեն շփվել իրենց լսարանի հետ, ավելի լավ հասկանալ նրանց հետաքրքրությունները և հետադարձ կապ հաստատել: Օգտատերերը կարող են գտնել «իրենց» բովանդակությունը ալիքում և միևնույն ժամանակ պահպանել իրենց գաղտնիությունը։

Viber-ը Հայաստանում ամենաշատ ներբեռնվող մեսենջերներից մեկն է, և սա է շարժառիթներից մեկը, որ NEWS.am-ի խմբագրությունը որոշեց սեփական ալիքը բացել այս մեսենջերում։ Ինչպես նշել է NEWS.am-ի խմբագիրներից Սասուն Խաչատրյանը, ալիքն այսօր մեծ ժողովրդականություն է վայելում, և դրան նպաստում է այն, որ այս ալիքի հետ աշխատող խմբագիրները շատ պատասխանատու մոտեցում ունեն դրանում տարածվող նյութերն ընտրելիս։ Ալիքում հիմնականում հրապարակվում են ժամանցային նյութեր, որոնք հետաքրքիր են Viber-ի լսարանի համար, հոդվածներ նոր տեխնոլոգիաների, գիտության և խաղային արդյունաբերության մասին, ներառյալ գործակալության նոր նախագծի՝ NEWS.am Tech-ի պատրաստած բովանդակությունը։  

Լրագրողների կյանքը՝ NEWS.am-ի նոր սթիքերներում

Այժմ Viber մեսենջերում ի հայտ է եկել NEWS.am-ի սթիքերների բացառիկ փաթեթը, որը հետաքրքրություն է մտցնում լսարանի հետ շփման մեջ։ Սթիքերները նվիրված են զվարճալի դրվագներին այն մարդկանց առօրյայից, որոնք օր ու գիշեր աշխատում են ընթերցողներին և հեռուստադիտողներին թարմ և վստահելի տեղեկություններ տրամադրելու համար: Լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենք այդ սթիքերներում կգտնեն շատ ծանոթ իրավիճակներ։

Օրինակ՝ «BREAKING NEWS» սթիքերում կտեսնեք լուրերի մեկնաբանի, որը շտապում է եթեր դուրս գալ, սակայն չի հասցրել ամբողջությամբ հագնվել։ Կադրում նա ձեր առջև հայտնվում է բաճկոնով և փողկապով, միանգամայն լուրջ տեսքով, իսկ կադրից դուրս նա կարող է լինել շորտերով և նապաստակի տեսքով հողաթափերով։ Եվ հիմա, երբ ամեն անգամ լուրերի մեկնաբանին տեսնեք եթերում, դուք վստահաբար կհիշեք այս սթիքերը։

viber-sticker-1

Մյուս սթիքերում հաղորդավարը պատրաստվում է հեռարձակմանը և նա ակնհայտորեն ավելի շատ ժամանակ ունի, քան վերևի սթիքերից իր գործընկերը։ Մինչ նրան դիմահարդարում ու սանրում են, նա աչքի է անցկացնում այն նյութերը, որոնք պետք է կարդա եթերում։

viber-sticker-2

Սթիքերները չեն խնայել օպերատորներին ու լուսանկարիչներին, որոնք երբեմն աշխատում են արտակարգ իրավիճակներում։ Լուսանկարիչը, կախվելով ծառից և մի ձեռքով բռնվելով դրանից, որպեսզի չընկնի, փորձում է լուսանկարել։ Թերևս մեր լուսանկարիչներից ոչ բոլորն են ստիպված եղել լուսանկարելու համար ծառ բարձրանալ, բայց նրանցից շատերը մեկ անգամ չէ, որ լավ կադր ստանալու համար բարձրացել են տանիքներ, լուսանկարել պատշգամբներից։

viber-sticker-6

Վիդեոօպերատորը կարող է աշխատել, նույնիսկ երբ ոտքերից մեկը կրակի մեջ է, իսկ մյուսը՝ ջրի: Յուրաքանչյուր օպերատոր, որը գոնե մի քանի օր աշխատել է մեդիայում, հատկապես Հայաստանում, հաստատ իրեն կտեսնի այս սթիքերում։

viber-sticker-8

Սթիքերներում պատկերված են նաև հասարակական գործիչներ և փորձագետներ, որոնք հարցազրույցներ են տալիս լրագրողներին։ Երբեմն հարցերն այնքան շատ են լինում, որ զրուցակիցը չի կարողանում ուշադրությունը կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնացնել։

viber-sticker-7

Մյուս սթիքերում հերթական պոտենցիալ զրուցակիցը փորձում է փախչել լրագրողներից, որոնք ակնհայտորեն բազմաթիվ հարցեր ունեն նրան տալու։ Այս իրավիճակը ցավալիորեն ծանոթ կթվա հայաստանյան ինչպես լրագրողների և օպերատորների մեծ մասին, այնպես էլ հասարակական շատ գործիչների։

viber-sticker-3

Մեդիայի աշխատանքի բարդ և զվարճալի կողմերը պատկերող այս և մյուս սթիքերները կարող եք անվճար ներբեռնել Viber-ում անցնելով հետևյալ հղումով:

viber-sticker-5


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ