Հոկտեմբերի 12-13-ին Երեւանում կանցկացվի «Գիտության և կրթության ցուցահանդեսը»՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին

18 սեպտեմբերի, 2023  19:01

Սույն թվականի հոկտեմբերի 12-13-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24) կանցկացվի «Գիտության և կրթության ցուցահանդես»՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին։ Միջոցառումը կազմակերպում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Գիտության և կրթության ցուցահանդես»-ը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10։00-ին։ Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, ցուցահանդեսին կներկայանան ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը, ոչ ակադեմիական գիտական կազմակերպությունները։ Կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, գիտության և կրթության ոլորտի աշխատակիցներ, ուսանողներ, ավագ դպրոցների աշակերտներ:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 13-ին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ