MSI-ն կթողարկի DDR4 աջակցությամբ Z790 մայր պլատաներ

19 սեպտեմբերի, 2022  13:38

Մայր պլատաների շատ արտադրողներ նախատեսում են անցնել Intel 700 չիպսեթների հիման վրա DDR5 նոր օպերատիվ հիշողության։ Այս լուրերի համատեքստում MSI ընկերությունը գովազդում է  նոր լուծումներ՝ Z790 չիպսեթի հիման վրա, DDR4-ի աջակցությամբ։ Նոր պլատաների վիրտուալ ցուցադրումը նախատեսված է սեպտեմբերի 27-ին։

Առայժմ հայտնի է երեք մոդելի մասին՝ Z790 EDGE, Z790 TOMAHAWK եւ Z790 PRO։ Tomshardware.com-ի տվյալներով՝ բոլոր երեք մոդելները կունենան արագ մոդուլների աջակցություն՝ մինչեւ DDR4-5333 եւ ավելի արագ, եթե տեղադրվի մեկ միակարգ մոդուլ յուրաքանչյուր տարբերակում, եւ մինչեւ DDR4-4400 եւ ավելի արագ՝ յուրաքանչյուր տարբերակում երկու միակարգ մոդուլի տեղադրման դեպքում։

Նման արագ հիշողությունը հնարավոր է ապահովել միայն նոր պրոցեսորներով, բարձր արտադրողականության դեպքում։ Այս դեպքում DDR4-ից հրաժարվելու եւ թարմացման կամ նոր պլատֆորմի հավաքման համար «քսակը բացելու» անհրաժեշտություն չի լինի։

Սպասվում է, որ MSI-ն այսուհետ եւս կաջակցի իր արտադրանքի ընթացիկ բրենդինգին՝ տեսականին բաժանելով երեք լայն հատվածի՝ բարձր դասի MEG սերիա, միջին դասի MPG սերիա եւ ավելի ցածր մակարդակի MPG սերիա։ MPG-ի տեսականին ներառում է այնպիսի մոդելներ, ինչպիսին են Godlike-ը, Unify-ը եւ Ace-ը։ MPG սերիայի մեջ են մտնում այնպիսի մոդելներ, ինչպիսին են Carbon-ը եւ Edge-ը, իսկ MPG սերիայի մեջ մտնում են հանրահայտ եւ շատերի սիրելի Tomahawk-ները։

Նշենք, որ եթե չեք ցանկանում նոր մայր պլատա, բայց ցանկանում եք անցնել նոր պրոցեսորի, դուք կարող եք անել դա։ Մատակարարներն արդեն թողարկել են BIOS թարմացում 600 սերիայի մայր պլատաների համար, որոնք ավելացնում են 13-րդ սերնդի պրոցեսորների աջակցությունը։


 
 
 
 
  • Արխիվ