Հնդկական Chandrayaan-3 կայանը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի վրա

23 օգոստոսի, 2023  18:07

Հնդկական միջմոլորակային ինքնակառավարվող Chandrayaan-3 կայանը հաջողությամբ փափուկ վայրէջք է կատարել Լուսնի վրա։

Վայրէջքը ուղիղ եթերով հեռարձակել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը։ Այն կարելի է դիտել կազմակերպության YouTube-ի ալիքում:


Փափուկ վայրէջքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով մոտ 16:35-ին Լուսնի հարավային բևեռի մոտ:

Այսպիսով, Հնդկաստանը դարձել է աշխարհում չորրորդ երկիրը, որի արտադրած սարքը կարողանում է փափուկ վայրէջք կատարել Լուսնի մակերեսին: Առ այսօր դա արել են ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն և Չինաստանը։

Ավելի վաղ Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը հայտարարել էր, թե հնարավոր է, որ Chandrayaan-3-ի վայրէջքը Լուսնի վրա օգոստոսի 23-ից տեղափոխվի օգոստոսի 27-ը։

Chandrayaan-3 առաքելությունն արձակվել է հուլիսի 14-ին Geosynchronous Satellite Launch Vehicle (GSLV) Mk III հրթիռով Սրիհարիկոտա կղզու Սաթիշ Դավան տիեզերական կենտրոնից:


 
 
 
 
  • Արխիվ