Instagram-ում սխալ է հայտնաբերվել, որը կարող է խանգարել iPhone-ներում Stories ձայնագրելուն

16 օգոստոսի, 2023  12:23

Instagram-ում հայտնաբերվել է սխալ, որը կարող է խանգարել Stories տեսանյութեր ձայնագրելուն: Ֆունկցիայի սխալ աշխատանքի պատճառով Stories ձայնագրելու փորձի ժամանակ տեսանյութի մասշտաբը չափազանց շատ է մեծանում։

Ինչպես բացատրում է 9to5Mac-ը, սովորաբար պատկերը մեծացնելու կամ փոքրացնելու համար անհրաժեշտ է մատը էկրանի վրա սահեցնել վերև կամ ներքև: Այնուամենայնիվ, այս սխալի պատճառով նույնիսկ աննշան շարժումը դեպի վեր հանգեցնում է մասշտաբի կտրուկ և առավելագույն աճի:

Սխալն առկա է iPhone-ի համար Instagram հավելվածի վերջին տարբերակում: Մասնավորապես, այն ակտիվ է iPhone-ի մի քանի մոդելներում, որոնք աշխատում են iOS 16 և iOS 17 բետա տարբերակներով: Խնդրի լուծման տարբերակ, այդուհանդերձ, կա: Մատը վերև սահեցնելու փոխարեն օգտատերերը կարող են օգտագործել կսմիթի ժեստը՝ ավելի հարթ մասշտաբայնացում ապահովելու համար:

9to5Mac-ը նշում է, Meta-ն, ամենայն հավանականությամբ, կթողարկի հավելվածի թարմացված տարբերակը, որում սխալն արդեն ուղղված կլինի։

Հիշեցնենք, որ վերջերս Instagram սոցցանցի աշխատանքում գլոբալ խափանում էր տեղի ունեցել։ Խափանման պատճառն անհայտ է, սակայն Downdetector ռեսուրսը սոցցանցում առկա խնդրի մասին կարճ ժամանակահատվածում առնվազն մի քանի հարյուր հազար հաղորդում էր ստացել։ Օգտատերերից շատերը դժգոհել էին, որ Instagram-ի լուսանկարների և տեսանյութերի հոսքը չի թարմացվում։


 
 
 
 
  • Արխիվ