Instagram-ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել

22 մայիսի, 2023  10:15

Instagram սոցիալական ցանցի աշխատանքում մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը գլոբալ խափանում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Downdetector առցանց հարթակը, որն իրական ժամանակում տեղեկություն է տրամադրում կայքերի և ծառայությունների կարգավիճակի մասին։

Խափանման պատճառը դեռ հայտնի չէ։ Սակայն Downdetector-ը հայտնում է, որ կարճ ժամանակահատվածում առնվազն մի քանի հարյուր հազար հաղորդագրություն է ստացվել սոցցանցի խափանման մասին։ Օգտատերերից շատերը դժգոհել են, որ Instagram-ի լուսանկարների և տեսանյութերի լրահոսը չի թարմացվում։

Գծապատկերում երևում է, թե խնդրի վերաբերյալ քանի հաղորդագրություն է ստացվել վերջին 24 ժամվա ընթացքում:

instagram-g.png (29 KB)

Հիշեցնենք, որ վերջերս սոցցանցում մի քանի նոր գործառույթներ են ավելացել, որոնք, սակայն, ոչ բոլորին դուր կգան։ Դրանց մեկը գրառումներին GIF-երով պատասխանելու հնարավորությունն է, ինչպես Facebook-ում:

Բացի դրանից, մարտի 20-ից Meta-ն ԱՄՆ-ում գործարկել է Facebook և Instagram սոցցանցերի վճարովի վերիֆիկացման և «կապույտ ստուգանիշի» ծառայություններ։ Վերֆիկացված օգտահաշվի համար ստիպված կլինեն վճարել ամսական 12 դոլար, կամ 15 դոլար, եթե վճարեն App Store-ի և Google Play-ի միջոցով, քանի որ այս հարթակները միջնորդավճար են գանձում:


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ