Ե՞րբ կարգելվի առանց փոխարինելի մարտկոցով սմարթֆոնների արտադրությունը

17 հուլիսի, 2023  22:16

Մինչև 2027-ը եվրոպական շուկայում կարգելվի առանց փոխարինելի մարտկոցի սմարթֆոնների արտադրությունն ու վաճառքը։ Նման որոշում է ընդունել Եվրոպական խորհուրդը։

Android Authority կայքի տվյալներով՝ ԵՄ-ում ընդունված նոր օրենքը արտադրողներին պարտավորեցնում է թողարկել շարժական մարտկոցներով սարքեր։ Փաստաթղթում նշվում է, որ 2027-ից Եվրամիության տարածքում կարգելվի շարժական մարտկոց չունեցող սարքերի վաճառքը։

ԵՄ պաշտոնյաների կարծիքով՝ նման միջոցը կնվազեցնի էլեկտրոնիկայի ոլորտում թափոնների քանակը և կբարձրացնի վերամշակման արդյունավետությունը։ Իսկ օրենքի վերջնական նպատակն այն է, որ ընկերություններն սկսեն վերամշակվող նյութերից սմարթֆոններ պատրաստել:

Ինչպես տեղեկացնում է Android Authority-ն, նույնիսկ եթե օրենքը գործի միայն Եվրամիության տարածքում, դա կանդրադառնա սմարթֆոններ արտադրող ընկերությունների այլ շուկաների վրա, քանի որ Samsung-ը, Google-ը, Apple-ը և այլ ընկերություններ չեն մշակում սարքեր նախատեսված հատուկ Եվրոպայի համար: Դժվար թե Apple-ի նման ընկերությունն սկսի ստեղծել եվրոպական iPhone՝ փոխարինելի մարտկոցով, իսկ ԱՄՆ-ի համար արտադրի սմարթֆոն՝ առանց փոխարինելի մարտկոցի: Սա նշանակում է, որ այս օրենքի շնորհիվ ի վերջո կփոխվեն բոլոր iPhone-ները և դրանք կարտադրվեն փոխարինելի մարտկոցներով։

Հիշեցնենք, որ վերջերս Եվրամիության խորհրդարանը նոր հրահանգ է ընդունել, որն արգելում է նոութբուքnերի վաճառքը, որոնց մարտկոցները հնարավոր չէ փոխարինել։

 


 
 
 
 
  • Արխիվ