Իլոն Մասկը պատմել է, թե ինչպես պատրաստվում Ցուկերբերգի հետ մենամարտին

14 հուլիսի, 2023  16:29

Միլիարդատեր, գործարար և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը սոցցանցում պատմել է, որ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ մենամարտին պատրաստվում է՝ «Վարդագույն հովազ» ֆիլմի և անիմեի հնարքները կիրառելով։

«Մենմարտին պատրաստվելու համար ես օգտագործում եմ հանրահայտ տեսուչ Կլուզոյի («Վարդագույն հովազ»-ի գլխավոր հերոսը) տեխնիկան և Կատոյին (Կլուզոյի ծառան և մարտարվեստի վարպետ) կստիպեմ հարձակվել պատահական պահերի»,- Twitter-ում գրել է Մասկը։

Նշենք, որ «Վարդագույն հովազ»-ում Կատոյին հրահանգում են անսպասելիորեն հարձակվել Կլուզոյի վրա, որպեսզի վերջինս պահպանի տեսուչի մարտական ​​հմտություններն ու զգոնությունը։

Իլոն Մասկը հավելել է, որ կկիրառի նաև ճապոնական One-Punch Man անիմեի հնարքները։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ցուկերբերգը համաձայնել էր մենամարտել Մասկի հետ, որը նրան մարտահրավեր էր նետել, երբ համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ Meta-ն մտադիր է գործարկել նոր հավելված, որը կմրցակցի Twitter-ի հետ: Գործարարները համաձայնել էին մենամարտել Լաս Վեգասում։ Սակայն Tesla-ի և SpaceX-ի սեփականատիրոջ մայրը՝ Մեյ Մասկը, ավելի ուշ հայտարարեց, որ չեղարկել է որդու մենամարտը Ցուկերբերգի հետ:

Ավելի վաղ Tesla-ի գործադիր տնօրենն ուսումնամարզական հանդիպում էր անցկացրել ջիու-ջիցուի սև գոտու դափնեկիր Լեքս Ֆրիդմանի հետ։

Նաև հաղորդվել էր, որ Մասկի հետ մենամարտից առաջ մարզվելու համար Ցուկերբերգն իր հերթին վարձել էր UFC-ի չեմպիոններ Ադեսանյային և Վոլկանովսկուն։


 
 
 
 
  • Արխիվ