Meta-ն իսկապես մշակում է Twitter-ի անալոգը. նոր հավելվածը կոչվելու է Threads

3 հուլիսի, 2023  16:26

Meta-ն իսկապես մշակում է Twitter-ի անալոգը։ Նոր հավելվածը կկոչվի Threads։ Ընկերությունը վերջերս հրապարակեց այս հավելվածը Google Play-ում, բայց հետո հեռացրեց այն։

Բջջային հավելվածների մշակող Ալեսանդրո Պալուցին նկատել է Meta's Threads հավելվածը Google Play-ում: Հավելվածի նկարագրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն Twitter-ի այլընտրանք է։ Կարծես Google Play-ում այն պատահաբար է հրապարակվել, եւ կարճ ժամանակ անց ընկերությունը պլատֆորմից այն հեռացրել է։

Պալուչիին, սակայն, հաջողվել է սքրինշոթեր անել և հրապարակել դրանք։ Նոր հավելված հնարավոր կլինի մուտք գործել Instagram-ի հաշվի միջոցով և այնտեղ փոխանցել նաեւ հետևորդների ցանկը:

Threads-1.jpg (42 KB)

Meta-ն ներկայացնում է Threads-ը որպես սոցիալական ցանց, որտեղ կարելի է քննարկել նորություններ և այլ համապատասխան թեմաներ: Հավելվածի ինտերֆեյսը շատ առումներով նման է Twitter-ին՝ գրառումներն ունեն նիշերի սահմանափակում և մեդիա կցելու հնարավորություն։

Threads-2.jpg (35 KB)

Նման հավելվածի մշակման մասին հայտնի դարձավ որոշ ժամանակ առաջ։ The Verge-ի լրագրողների խոսքով՝ այս մասին ընկերությունը խոսել է այս տարի փակ կոնֆերանսում։ Հավելվածը սկսել է մշակվել 2023 թվականի հունվարին՝ Project 92 ծածկանունով։ Հավելվածի թողարկման ստույգ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ այս հավելվածի մշակումը Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի և Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի միջև սպասվող մենամարտի պատճառն է դարձել։ Երբ Մասկն իմացել է, որ Մետան պատրաստվում է Twitter-ի նման սոցիալական ցանց ստեղծել, գրել է, որ պատրաստ է Ցուկերբերգի հետ ռինգում մենամարտի, ինչին վերջինս պատասխանել է՝ «Ուղարկիր ինձ վայրը»։ Մասկն իր հերթին հակիրճ պատասխանել է՝ «Լաս Վեգաս, Օկտագոն»։

Այս մենամարտն այսօր աշխարհում ամենաքննարկվող թեմաներից է։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչպես են երկու միլիարդատերերը պատրաստվում մենամարտին և ով հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի։ Հնարավոր է, որ մենամարտը կազմակերպվի լեգենդար հռոմեական Կոլիզեյում։


 
 
 
 
  • Արխիվ