Իլոն Մասկը Մարկ Ցուկերբերգին հրավիրել է ռինգում մարտի, վերջինս համաձայնել է

22 հունիսի, 2023  14:11

Meta և Twitter ընկերությունների սեփականատարեր Մարկ Ցուկերբերգն ու Իլոն Մասկը պատրաստվում են մարտի, այս մասին պարզ է դառնում միլիարդատերերի սոցցանցերում արված գրառումներից։

Նախ՝ Իլոնը Մասկը, երբ օրեր առաջ իմացավ, որ Meta-ն Twitter-ի նման սոցցանց է պատրաստվում ստեղծել, գրառում արեց, որում նշեց, որ պատրաստ է ռինգում մարտի բռնվել Ցուկերբերգի հետ։

Դրանից հետո Facebook-ի, Instagram, WhatsApp-ի մայր ընկերություն Meta-ի ղեկավար Ցուկերբերը Մասկի գրառման սկրինշոթը հրապարակեց՝ «ուղարկիր ինձ վայրը» գրությամբ։ Մասկն իր հերթին կարճ պատասխանեց՝ Լաս Վեգաս, Օկտագոն։ Եվ հիմա փաստացի երկու միլիարդատերերը պատրաստվում են մարտի։

IMG_4804_large.png (205 KB)
Հիսունմեկամյա Մասկը քաշի առումով առավելություն ունի Ցուկերբերգի նկատմամբ։ Միաժամանակ նա ասել է, որ մասնակցել է «իսկական դաժան փողոցային կռիվների», երբ դեռ Հարավային Աֆրիկայում էր ապրում։

39-ամյա Ցուկերբերգը վերջերս հաղթել է ջիու-ջիցուի մրցաշարում: Անցյալ տարվա սեպտեմբերին հաղորդվեց, որ Ցուկերբերգը սկսել է մարզվել խառը մենամարտերում (MMA), իսկ մարզիչը նրան անվանել է «լուռ մարդասպան» ռինգում։

Ցուկերբերգը նաև պնդում է, որ վերջերս Murph Challenge-ը ավարտել է 40 րոպեից պակաս ժամանակում: Այս մարտահրավերը ներառում է 1.6 կմ վազք, 100 ձգում, 200 հրում, 300 կքանստում և նորից 1.6 կմ կրկնվող վազք:

Մասկն իր հերթին հավելել է, որ պատրաստվում է պարզապես պառկել իր հակառակորդի վրա և ոչինչ չանել։ 


 
 
 
 
  • Արխիվ