Ցուկերբերգը եւ Մասկը հերթով մարտնչել են IT հայտնի մասնագետ եւ պոդկաստեր Լեքս Ֆրիդմանի հետ. ո՞վ է նրանցից ավելի ուժեղ (ֆոտո, վիդեո)

29 հունիսի, 2023  10:15

Միլիարդատերեր Իլոն Մասկը եւ Մարկ Ցուկերբերգը հերթով մարտնչել են հայտնի պոդկաստեր եւ ԱԲ հետազոտող Լեքս Ֆրիդմանի հետ։ Ինչպես երեւում է, երկուսն էլ ավելի քան լուրջ են տրամադրված եւ պատրաստվում են ապագա մարտին։  

Ֆրիդմանը Թվիթերում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ ինքն ու Ցուկերբերգը զբաղվում են ջիու-ջիթսույով։ Նա գրել է, որ անհամբերությամբ սպասում է Մասկի հետ մարզումներին։ Որոշ օգտատերեր, տեսնելով մարզումների կադրերը եւ Meta-ի ղեկավարի հմտությունները, գրել են, որ Մասկը Ցուկերբերգի դեմ շանս չունի։

Մարզումների ավելի ամբողջական տեսահոլովակը ներկայացվել է Youtube-ում.

Հունիսի 28-ին Ֆրիդմանը լուսանկար է տեղադրել Մասկի հետ մարզումներից։

«Երեկ ես հանպատրաստից մարզում եմ անցկացրել Իլոն Մասկի հետ, որը տեւել է մի քանի ժամ։ Ես տպավորված եմ նրա ուժով, տոկունությամբ,  ոտքերով աշխատելու եւ պարտերում պայքարելու ունակությամբ։ Դա էպիկական էր։ Ինձ իսկապես ոգեշնչում է այն, թե ինչպես են Իլոնը եւ Մարկը զբաղվում մարտարվեստներով, բայց ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ աշխարհն ավելի լավը կլինի, եթե նրանք (Մարկը եւ Իլոնը) պարզապես շարունակեն մարզվել՝ մրցասպարեզում մարտնչելու փոխարեն։ Սակայն, ինչպես ասել է Իլոնը, ամենահավանական ելքն այն է, որը կգրավի հանրությանը... Ինչ էլ որ պատահի, ես նրանց կողքին եմ, եթե երկուսին էլ պետք լինեմ»,- գրել է նա։

musk-fridman-1.jpg (126 KB)

Հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը սկսել են խնդրել Ֆրիդմանին տեսանյութ տեղադրել։ Ոմանք համարել են, որ Մասկը, այնուամենայնիվ, կարծես թե Ցուկերբերգին հաղթելու լավ հնարավորություններ ունի։

musk-fridman-2.jpg (144 KB)

Ֆրիդմանի գրառումներից դժվար է հասկանալ, թե հակառակորդներից ում է նա ավելի ուժեղ համարում եւ ով, ըստ իրեն, ավելի շատ հաղթելու հնարավորություն ունի։

Շատերը սակայան վստահ են Ցուկերբերգի հաղթանակում, քանի որ նա զբաղվում է ջիու-ջիթսույով եւ լավ մարզավիճակում է։ Մյուս կողմից, 51-ամյա Իլոն Մասկն ավելի բարձրահասակ է եւ ծանր 39-ամյա Մարկ Ցուկերբերգից եւ դա կարող է նրան որոշակի առավելություններ տալ։ Ինչպես նշում է The Guardian-ը, 187 սմ հասակ ունեցող Մասկը կշռում է մոտ 85 կգ, իսկ 171 սմ հասակով Ցուկերբերգը՝ 70 կգ-ից պակաս։

Հիշեցնենք, որ Մասկը Ցուկերբերգին ռինգ էր հրավիրել այն բանից հետո, երբ Meta ընկերությունը հայտնել էր Project 92 անվանումով Twitter-ի մրցակից հավելվածի մշակման մասին։ Ցուկերբերգն ընդունել էր մարտահրավերը եւ խնդրել հայտնել մեմամարտի անցկացման վայրը։


 
 
 
 
  • Արխիվ