Գիտնականները ստեղծել են դրոն, որը կարող է 10 րոպե մնալ +200 ջերմաստիճանի կրակի մեջ

28 հունիսի, 2023  18:38

Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ շվեյցարական Empa ինստիտուտի հետազոտողները ստեղծել են «հրակայուն» անօդաչու թռչող սարք, որը կարող է 10 րոպե դիմակայել մինչեւ 200°C ջերմաստիճանի: FireDrone կվադրոկոպտերը իրենց աշխատանքում կկարողանան օգտագործել հրշեջները եւ ոչ միայն։ Դրոնը կկարողանա հետախուզություն իրականացնել այրվող շենքերում եւ մարդկանց որոնել կրակով ու ծխով լցված միջանցքներում։

Ըստ տվյալների՝ FireDrone-ն առաջին ջերմակայուն դրոնն է, որը կարող է անմիջականորեն շփվել կրակի հետ։ Բարձր ջերմաստիճանի նկատմամբ այն դիմակայուն դարձնելու համար մշակողները պետք է միջոց գտնեին պաշտպանելու ինչպես հիմնամասը եւ կրող կառուցվածքները, այնպես էլ էլեկտրոնիկան՝ մարտկոցները, հսկիչ եւ չափիչ սարքերը, տեսախցիկները:

firedron_00.jpg (299 KB)

Նման պաշտպանությունը կարող է ապահովել ջերմային էկրանը, բայց այն պետք է լինի շատ թեթեւ: Գիտնականների նախագծած էկրանը նման է պոլիիմիդից մատրիցայի՝ օդային գրպաններով: Այն դիմացկուն է ապակե մանրաթելի շնորհիվ, իսկ մատրիցան կրակից պաշտպանելու համար դրոնի կորպուսը պատում են ալյումինի շերտով (հնարավոր է փայլաթիթեղի)։ Անօդաչու թռչող սարքի էլեկտրոնիկայի լրացուցիչ սառեցումն ապահովվում է CO2-ի չափիչ սարքի կողմից գազի գոլորշիացմամբ։

Նոր դրոնն արդեն փորձարկվել է ջերմախցիկում, որտեղ այն ենթարկվել է «կրակե» փորձարկումների հրշեջների ուսումնական կենտրոնում։ Մեկ անգամից այն կարող է 10 րոպե դիմակայել 200°C ջերմաստիճանի միջավայրում:

Ներկայացված դրոնը դեռ միայն նախատիպն է, սակայն ստեղծողները հույս ունեն, որ վաղ թե ուշ կկարողանան ստեղծել կոմերցիոն արտադրանք, որի օգնությամբ հնարավոր կլինի փրկել հրշեջների եւ այլ մարդկանց կյանքը հրդեհի ժամանակ։

Հետաքրքիր է, որ ջերմային էկրանով դրոնը նաեւ կարելի է օգտագործել ծայրահեղ ցածր ջերմաստիճաններում՝ Արկտիկայում եւ Անտարկտիկայում: Դրոնի նախատիպն արդեն փորձարկվել է Շվեյցարիայի սառցադաշտի թունելում։


 
 
 
 
  • Արխիվ