Ինչու՞ են SSD-ի գները նվազել և որքա՞ն արժե 1 ԳԲ-ն այժմ

26 հունիսի, 2023  22:14

Վերջին ամիսներին հիշողության կոշտ կուտակիչների (SSD) գները բավականին ակտիվորեն նվազում են. Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում գները նվազել են մոտ 15-30 տոկոսով։ Այժմ, ըստ Tom's Hardware-ի, դրանք ավելի են նվազել։

Մարտից ի վեր 1TB, 2TB և 4TB ծավալով կուտակիչների միջին գինը նվազել է մոտ 25%-ով, ասվում է հրապարակման մեջ։ Այսօր 1 ԳԲ-ն արժե ընդամենը 6 ցենտ։ Մի փոքր ավելի շատ կարիք կլինի վճարել բարձր արդյունավետության PCIe 4 սկավառակի համար, կամ մի փոքր ավելի քիչ (4 ցենտ) SATA կամ PCIe 3.0 SSD-ի համար:

Գների անկման պատճառն, ըստ մասնագետների, ակնհայտ է՝ կտրուկ ընկել է NAND ֆլեշ հիշողության պահանջարկը, որն օգտագործում են հիշողության կոշտ կուտակիչներով։ Ըստ TrendForce-ի վերլուծական խմբի՝ 2023 թվականի առաջին եռամսյակում վաճառքի միջին գինը նվազել է 15%-ով՝ հետագա 8-13% անկումներով։ Այս ֆոնին կորպորատիվ SSD-ից եկամուտն առաջին եռամսյակում նվազել է 47,3%-ով:

Շուկան ուսումնասիրած մասնագետների կարծիքով՝ այսօր կարելի է գնել 1 ՏԲ հզորությամբ PCIe 4.0 NVMe SSD՝ միջինը 50-60 դոլարով, իսկ 2 ՏԲ կուտակիչներ՝ 100 դոլարից պակաս գնով: Ամենաարդյունավետ մոդելների համար, ինչպիսիք են Samsung 990 Pro-ն և WD Black SN850X-ը, կարիք կլինի վճարել մոտ 85 և 134, համապատասխանաբար 1 և 2 TB հիշողության համար:

4 ՏԲ կուտակիցները հասանելի են 154-ից մինչև 299 դոլարով՝ կախված ինտերֆեյսից և արտադրողից:


 
 
 
 
  • Արխիվ