Xiaomi-ն ներկայացրել է մատչելի գազօջախ, որը մի շարք խելացի գործառույթներ ունի

14 մայիսի, 2024  14:20

Xiaomi ընկերությունը ներկայացրել է մատչելի խելացի սարք տան համար՝ Mijia Smart Gas Stove S2 գազօջախը՝ պատահական հրդեհից պաշտպանվելու ներկառուցված համակարգով։

Ինչպես տեղեկացնում է GizmoChina-ն՝ գազօջախի կրակի առավելագույն հզորությունը բնական գազի ռեժիմում 5200 Վտ է, իսկ հեղուկ սեղմված գազի ռեժիմում՝ 4800 Վտ։ Արույրից պատրաստված չհրկիզվող կափարիչն ապահովում է կրակի հզորության միատեսակ բաշխումը։

Գազօջախի դիզայնի հիմքում ընկած է նոր սերնդի կուտակիչ սկավառակը, որն ապահովում է մինչև 65% ջերմային ՕԳԳ: Ավելի հաստ նյութի և թթվածնի եռաչափ խառնման տեխնոլոգիայի շնորհիվ գազօջախը վառելիքն ավելի արդյունավետ է օգտագործում: Կրակի հզորությունը կառավարվում է գազի հոսքը կառավարող գլխիկի միջոցով, որը 230 աստիճանի պտտման անկյուն ունի։

Գազօջախի խնամքը հեշտ է. մաքրելու համար հանվում է գլխիկը և վանդակաճաղը, իսկ թրծված ապակե վահանակը հեշտ է մաքրվում:

Xiaomi Mijia Smart Gas Stove S2-ը հաջողությամբ անցել է գազատարի և այրման համակարգի հերմետիկության վեց թեստ և ապահովում է անվտանգության առավելագույն մակարդակ։

Սակայն նոր գազօջախի ֆունկցիոնալությունը չի սահմանափակվում միայն անվտանգության բարձր մակարդակով: Այն նաև ունի մի քանի խելացի գործառույթների աջակցություն, ինչպիսիք են մարտկոցի քիչ լիցքի դեպքում հիշեցումը և յուղի ծխի ավտոմատ կլանումը: Բացի դրանից՝ Mijia հավելվածն օգտատիրոջը կտեղեկացնի, եթե գազօջախը մեկ ժամից ավելի անընդհատ միացված է եղել։

Xiaomi Mijia Smart Gas Stove S2-ի գինը Չինաստանում 849 յուան ​​է, որը հավասար է մոտ 117 դոլարի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ