Նոր հնարավորություն Windows 11-ում. բոլոր խմբագրվող դաշտերում հնարավոր կլինի ձեռագիր տեքստ մուտքագրել

16 հունիսի, 2023  10:45

Windows 11 օպերացիոն համակարգը նոր հնարավորություն կունենա՝ էկրանի վրա հպման տարածություն բոլոր խմբագրվող դաշտերում ձեռագիր տեքստ մուտքագրելու համար։ Այս ֆունկցիան արդեն հայտնվել է 23481 համարով նախադիտման տարբերակում և ակնկալվում է, որ մոտ ապագայում կհայտնվի նաև Windows 11 հիմնական տարբերակում։

Ինչպես հաղորդվում է տեխնոլոգիական հսկայի պաշտոնական բլոգում, նոր գործառույթը առայժմ հասանելի է Windows Insider ծրագրի մասնակիցներին։

Նախկինում ձեռագրի փոխակերպման գործառույթն աշխատում էր միայն որոշ հավելվածներում, օրինակ՝ OneNote-ում: Անհրաժեշտ էր նաև առանձին հատուկ պատուհան ներառել ձեռագրի ճանաչման համար։ Այժմ օգտատերերը կկարողանան ձեռագիր նշումներ թողնել ցանկացած դաշտում, որն աջակցում է տեքստի մուտքագրմանը: Microsoft-ի ներկայացուցիչների խոսքով՝ մշակողները կատարելագործել են նաև ձեռագրի ճանաչման տեխնոլոգիան։

Այս գործառույթն ակտիվացնելու համար հարկավոր չէ մտնել կարգավորումներ. բավական է այդ հրամանները կարգավորել էկրանի վրա մատների որոշակի ժեստերի ներքո։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ