Windows 11-ի նոր թարմացում է թողարկվել․ ի՞նչ նոր ֆունկցիաներ ունի այն

8 հունիսի, 2023  12:00

Microsoft ընկերությունը թողարկել է Windows 11 Insider Preview Build 23475-ը, առայժմ՝ միայն թեստավորման ծրագրի մասնակիցների համար: Նոր տարբերակում ընկերությունը ներկայացրել է նոր File Explorer-ը և մի շարք այլ փոփոխություններ։

Ինչպես հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում, File Explorer-ի գլխավոր էջը վերափոխվել է, և այն այժմ ցուցադրում է օգտատերերի ակտուալ և կարևոր ֆայլերը։ Բացի դրանից, հասցեագոտին ինտեգրված է OneDrive-ին, ինչը հնարավորություն է տալիս ճանաչել տեղական և ամպային թղթապանակները։

Համակարգչի կարգավորումներում նոր գործառույթ է հայտնվել՝ Dynamic Lighting, որը Windows-ի օգտատերերին թույլ է տալիս կառավարել սարքի լուսավորությունը՝ օգտագործելով HID LampArray ստանդարտը:

Թարմացումը պարունակում է նաև մի շարք փոքրիկ բարելավումներ և ուղղումներ, այդ թվում՝ նոր էմոջիների (Emoji 15) աջակցություն և Microsoft Store-ում խաղերի և ֆիլմերի բաժնի թարմացված դիզայն։

Դեռ հայտնի չէ, թե երբ այս նորամուծությունները կհայտնվեն Windows 11-ի կայուն տարբերակում: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 23H2 թարմացման հետ, որը սպասվում է 2023-ի երկրորդ կեսին:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ