Adobe Photoshop-ը՝ լուսանկարների խմբագրման այսօր ամենահայտնի ծրագրերից մեկը, կունենա ներկառուցված նեյրոցանց, որը թույլ կտա խմբագրել պատկերները՝ օգտագործելով տեքստային հրահանգներ։
Ինչպես տեղեկացնում է Engadget-ը, Generative Fill ֆունկցիայի հիմքում ընկած է Firefly-ի արհեստական բանականությունը: Եվ դրա օգնությամբ լուսանկարները խմբագրել և փոխել արդեն կարելի է ոչ թե ձեռքով, այլ տեքստային նկարագրությունների օգնությամբ։ Կարելի է արհեստական բանականությանը խնդրել, որպեսզի նկարին ավելացնի ինչ-որ առարկա, օրինակ՝ ջրափոս անապատում, մեքենա և ամպ՝ ավտոմեքենայի տեսքով, ինչպես ստորև ներկայացված լուսանկարում։
Կարելի է նաև ընտրել օբյեկտը և փոխել ֆոնը, ինչպես ստորև։
Նաև կարելի է արհեստական բանականությանը խնդրել, որպեսզի ավելացնի կամ, հակառակը, նկարից որևէ առարկա հեռացնի, փոխի դրա ձևը, գույնը, առանձին մանրամասներ և այլն:
Ըստ մշակողների՝ Adobe-ն Generative Fill-ի վրա աշխատում է՝ հաշվի առնելով հեղինակային իրավունքի խնդիրները, որոնք առաջանում են արհեստական բանականության առաջխաղացմանը զուգահեռ: Ընկերությունը վստահեցնում է, որ Firefly-ը սովորում է բացառապես իր Adobe Stock ֆոտոբանկ ներբեռնված պատկերների հիման վրա։
Նեյրոցանցով խմբագրված պատկերների վրա «անտեսանելի թվային ստորագրություն» է դրվում, ինչի օգնությամբ, նայելով պատկերի ատրիբուտներին, կարելի է հասկանալ՝ լուսանկարը ստեղծելու համար օգտագործվե՞լ է արհեստական բանականություն, թե ոչ։
Այս ֆունկցիան օգտատերերին հասանելի կլինի մինչև տարեվերջ, առայժմ այն բաց է միայն բետա թեստավորման համար։
ամիս
շաբաթ
օր