Զվարճալի ռեկորդ. աղջիկը 2 տարի շարունակ Firefox բրաուզերում պահել է 7470 ակտիվ ներդիր

7 մայիսի, 2024  22:20

Հեյզել անունով ինժեները նոր ռեկորդ է սահմանել՝ երկու տարի պահպանելով 7470 ակտիվ ներդիր Firefox բրաուզերում Mac համակարգչի վրա: Այս մասին հայտնում է PC Mag պորտալը՝ հղում անելով աղջկա հրապարակմանը սոցիալական ցանցերում։

Նման աշխատանքից երկու տարի անց բրաուզերը անջատեց բոլոր ակտիվ ներդիրները, սակայն Հեյզելը կարողացավ վերականգնել դրանք՝ օգտագործելով Firefox-ի պրոֆիլի քեշը: Սեսսիայի ամբողջական վերագործարկումը տևեց մեկ րոպեից պակաս:

Հեյզելն ասաց նաև, որ նոստալգիայի պատճառով այդքան շատ էջեր է պահում. սիրում է դրանք նայել՝ հիշելու, թե ինչով է հետաքրքրվել նախկինում և ինչով է զբաղվել։ Դա, ասում է նա, նման է ժամանակի մեջ ճանապարհորդելուն:

Հետաքրքիրն այն է, որ, ինչպես պարզվեց, ներդիրների չափազանց մեծ քանակությունը բացասաբար չի ազդել համակարգչի աշխատանքի վրա։ Հեյզելը նշել է, որ Firefox-ը արդյունավետ կերպով կառավարում է հիշողությունը՝ բեռնելով կայքի բովանդակությունը միայն համապատասխան ներդիրի ակտիվացման դեպքում, ինչը կարող է զգալիորեն խնայել համակարգի ռեսուրսները։ 7470 ներդիրներով պրոֆիլի քեշը զբաղեցնում է ընդամենը 70 ՄԲ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ