Գին-որակ հարաբերակցությամբ 3 լավագույն Poco սմարթֆոնները (լուսանկար)

8 մայիսի, 2024  14:10

Poco ապրանքանիշի ներքո Xiaomi ընկերությունն արտադրում է հետաքրքիր բնութագրերով և շատ մատչելի գներով սմարթֆոններ։ Որո՞նք են արժանի ձեր ուշադրությանը: Ռուսական «Պալաչ» կայքի խմբագիրները պատմել են լավագույն եռյակի մասին։

Poco M5

Ցուցակը բացում է Poco M5 սմարթֆոնը, որն աշխատում է MediaTek Helio G99 չիպսեթով (և կարող է հարմար լինել նույնիսկ միջին խաղերի համար) և 6,58 դյույմանոց IPS էկրան՝ 90 Հց թարմացման հաճախականությամբ։ Տեսախցիկի համակարգը ներառում է 50 ՄՊ հիմնական սենսոր և երկու 2 ՄՊ օժանդակ սենսոր: Այլ առանձնահատկություններից են 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը, NFC-ն՝ անհպում վճարումների համար, microSD և ականջակալի բնիկները:

Սմարթֆոնն արժե մոտ 110 դոլար։

Poco M5.jpg (52 KB)

Poco M6 Pro

Երկրորդ տեղում Poco M6 Pro-ն է՝ 6,67 դյույմանոց AMOLED էկրանով՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ և 1300 նիտ պայծառությամբ։ Սարքի ներսում աշխատում է Helio G99 Ultra չիպսեթը, իսկ տեսախցիկի համակարգը բաղկացած է 64, 8 և 2 մեգապիքսելանոց երեք մոդուլներից։ Մարտկոցի հզորությունը կրկին 5000 մԱ/ժ է, իսկ արագ լիցքավորման աջակցությունը հասնում է 67 Վտ:

Գինն սկսվում է 180-ից։

Poco M6 Pro.png (334 KB)

Poco X6 Pro

Վարկանիշը եզրափակում է Poco X6 Pro-ն՝ 6,67 դյույմանոց 1,5K AMOLED էկրանով և MediaTek Dimensity 8300 Ultra չիպսեթով: Հիմնական 64 ՄՊ տեսախցիկը համալրվում է երկու լրացուցիչ՝ 8 և 2 ՄՊ մոդուլներով, իսկ մարտկոցի հզորությունը այս սարքի դեպքում նույնպես 5000 մԱ/ժ է, որն ապահովում է 67 Վտ արագ լիցքավորում: Բացի դրանից՝ սարքը պաշտպանված է խոնավությունից և փոշուց՝ ըստ IP54 ստանդարտի, ունի ստերեո բարձրախոսներ, ինֆրակարմիր խցիկ, NFC և հասանելի է հիմնական տարբերակով՝ 8/256 ԳԲ:

Սմարթֆոնի գինն սկսվում է $325-ից։

Poco X6 Pro.jpg (85 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ