Google-ն սկսել է հիշողության և էներգիայի խնայողության ռեժիմներ (Memory Saver) ներդնել Chrome դիտարկչում բոլոր օգտատերերի համար: Mac-ի, Windows-ի, Linux-ի և Chromebook-ի համար այս ռեժիմները դնելու մասին ընկերությունը հայտարարել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։

Այս ռեժիմները կարելի է գտնել՝ այցելելով «Կարգավորումներ» (Settings) բաժին, այնուհետև Performance: Այնուհետև ներկայացված է հիշողության խնայողության ռեժիմի նկարագրությունը։

«Այս ռեժիմում Chrome-ն ազատում է տվյալ պահին չօգտագործվող ներդիրների (tabs) համար հատկացված հիշողությունը: Դա անհրաժեշտ է, որպեսզի ավելի շատ ռեսուրսներ մատչելի լինեն ակտիվ ներդիրներին և համակարգչում տվյալ պահին միացված այլ ծրագրերին, իսկ Chrome-ի արագությունը չնվազի: Ոչ ակտիվ ներդիրներն ակտիվանում են, երբ օգտատերը սեղմում է դրանց վրա»,- ասվում է նոր ռեժիմների նկարագրությունում։

chrome.JPG (63 KB)

Էներգախնայողության ռեժիմում Chrome-ը խնայում է մարտկոցի էներգիան՝ սահմանափակելով ֆոնային ակտիվությունը և վիզուալ էֆեկտները, ինչպես նաև տեսանյութում կադրերի արագությունը»։ Կարելի է ընտրել նաև այնպիսի կարգավորում, որ այս ռեժիմն ակտիվանա, երբ մարտկոցի լիցքը նվազում է մինչև 20%, կամ երբ նոութբուքն աշխատում է մարտկոցի հաշվին:  

Google-ը նշում է, որ հիշողության խնայողության ռեժիմի ակտիվացման դեպքում «Chrome-ն օգտագործում է մինչև 30% ավելի քիչ հիշողություն»։

Снимок экрана 2023-02-20 065630_large.png (62 KB)