Երթևեկությունների և թռիչքների ընթացքում ինտերնետ հասանելիությունը հաճախ սահմանափակ է։ Այդ իսկ պատճառով կարող եք նախապես ներբեռնել օֆլայն խաղեր, որոնք կարող են ձեզ զբաղեցնել երկար ժամեր։

Ահա 3 լավագույն անվճար խաղերը, որոնք կարող եք խաղալ առանց ինտերնետի։

1. Vampire Survivors (2022) – ռոգալիք-շութեր

  • Android, iOS – անվճար

Եթե ճանապարհի համար դինամիկ և գործողություններով լի խաղ եք փնտրում, ապա Vampire Survivors-ը հիանալի տարբերակ է։

Հազարավոր հրեշներ հարձակվում են ձեզ վրա, բայց հերոսի ուժեղացումների, զենքերի և կախարդական հմտությունների շնորհիվ կարող եք ստեղծել հզոր մարտավարություններ և ոչնչացնել հակառակորդներին ալիք առ ալիք։

Խաղը լիովին անվճար է և չի պահանջում ինտերնետ՝ ամբողջական բովանդակությունից օգտվելու համար։

2. Doodle Jump 2 (2020) – արկադային պլատֆորմեր

  • Android, iOS – անվճար

Հիշու՞մ եք հայտնի թռչկոտող հերոսին՝ փոքրիկ ծղրիդին։ Նա վերադարձել է! Doodle Jump 2-ը պարզ, բայց կախվածություն առաջացնող արկադա է, որտեղ պետք է անընդհատ վեր ցատկել, խուսափելով թակարդներից և հրեշներից։

Երկրորդ մասը ավելացրել է նոր հարթակներ և կերպարներ, դարձնելով խաղն ավելի հետաքրքիր։

3. Plague Inc. (2012) – ռազմավարական խաղ վիրուսների մասին

  • Android – անվճար, iOS – $0.99

Մոբայլ ռազմավարական խաղերի իրական դասականն է։ Plague Inc.-ում ձեր նպատակը մահաբեր հիվանդություն ստեղծելն ու տարածելն է, որպեսզի վարակեք ողջ մարդկությանը։

Երկրները կփորձեն պայքարել համաճարակի դեմ, ուստի ձեզ պետք է ռազմավարական մտածողություն՝ խելացիորեն կառավարելու վիրուսի տարածումը։

Գերազանց ընտրություն երկար ճանապարհորդությունների համար՝ եթե սիրում եք մտածել և պլանավորել։