Kotaku պորտալը՝ Metacritic կայք-ագրեգատորի գնահատականների հիման վրա,  կազմել է քննադատների կարծիքով 2024թ. ամենավատ խաղերի թոփ-10-ը։

Ամենավատ խաղ է նշվել Jujutsu Kaisen: Cursed Clash-ը, որը ստացել է 44 միավոր 100 հնարավորից։ Թոփ-3-ում տեղ են գտել.

Looney Tunes: Wacky World of Sports (47)-ը

եւ Taxi Life: A City Driving Simulator (51)-ը։

Հաջորդում են Pneumata-ն (52), Teenage Mutant Ninja Turtles Arcade: Wrath of the Mutants-ը (53), Test Drive Unlimited Solar Crown-ը (53) եւ անվճար սարսափ Silent Hill: The Short Message-ը, որը հավաքել է 53 միավոր 100-ից։

Հակառեյթինգը եզրափակում են Funko Fusion-ը եւ Die by the Blade-ը՝ 54 միավորով 100-ից, ինչպես նաեւ Sker Ritual-ը (55)։

Տեղեկացվել է, որ դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի կունենա The Game Awards 2024 մրցանակաբաշխությունը։ Բացի տարվա լավագույն խաղերի հաղթողներին հայտարարելուց՝ միջոցառման ժամանակ սպասվում են կարեւոր հայտարարություններ։

Ամենից շատ մրցանակներ ստացել են Astro Bot-ը եւ Final Fantasy VII Rebirth-ը, որոնք ներկայացված են յուրաքանչյուրը յոթ անվանակարգում։ Հատկանշական է, որ Silent Hill 2-ը ստացել է հինգ մրցանակ, չնայած այն բանին, որ շարքի մեկ այլ խաղ՝ Silent Hill: The Short Message-ը, հայտնվել է ամենավատ 10 խաղերի ցուցակում։