Microsoft կորպորացիան հրահանգներ է հրապարակել Windows 11 օպերացիոն համակարգի (ՕՀ) վերականգնման վերաբերյալ՝ սխալներն ու խափանումները վերացնելու համար։ Սրա վրա ուշադրություն է հրավիրել Neowin պարբերականը։

Խորհրդատվությունը հայտնվել է կայքում, որպես պատասխան բազմաթիվ խափանումների, որոնք  կապված են ընթացիկ 24H2 թարմացման տեղակայման հետ: Microsoft-ի փորձագետները նշել են, որ խնդիրների մեծ մասը հնարավոր է լուծել՝ Windows 11-ը ներկառուցված գործիքների միջոցով նախորդ թարմացմանը հետ վերադարձնելով։

ՕՀ-ն վերականգնելու համար հարկավոր է մտնել համակարգի կարգավորումների մեջ և անցնել «Վերականգնում» բաժին: Այնուհետև պետք է սեղմել «Վերատեղադրել հիմա» կոճակը: Էկրանին կհայտնվի հաղորդագրություն, որը ցույց է տալիս, որ Windows 11-ը կվերականգնվի, որից հետո օպերացիոն համակարգը կվերագործարկվի:

Ըստ փորձագետների, վերականգնման դեպքում համակարգը ինքը կընտրի կայուն թարմացումը։ Նրանք նաև նշել են, որ սխալի դեպքում հնարավոր կլինի վերադառնալ Windows 11-ի նախկին տարբերակին հենց նոր թարմացման տեղադրման ժամանակ։ ՕՀ-ի վերականգնման հնարավորությունը հասանելի է Windows 11 22H2 և ավելի նոր ՕՀ տարբերակներում: