«Հաբլ» աստղադիտակը դիտումների ամբողջ պատմության ընթացքում քվազարի (արևից ուժեղ ինքնաճառագայթմամբ օժտված տիեզերական օբյեկտի) աննախադեպ հստակ պատկեր է ուղարկել, գրում է Astronomy & Astrophysics-ը: Աստղադիտակին հաջողվել է աներևակայելի մոտիկից զննել 3,5 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա գտնվող 3 273 օբյեկտը: Համեմատության համար նշենք, որ Ծիր Կաթինին ամենամոտ հարևան ամենամեծ գալակտիկան՝ Անդրոմեդան, գտնվում է 2,5 միլիոն լուսատարի հեռավորության վրա:

Քվազարները կամ «քվազի աստղային օբյեկտները» իրենց անունը ստացել են, երբ աստղագետները սկզբում դրանք շփոթել են աստղերի հետ։ Իրականում պարզվել է, որ դրանք ամբողջական գալակտիկաներ են, ավելի ճիշտ՝ այդքան շլացուցիչ են ճառագում այդ գալակտիկաների ակտիվ միջուկները։

Գիտնականները կարծում են, որ յուրաքանչյուր գալակտիկայի կենտրոնում գերծանրակույտ սև անցք կա: Սև անցքն ակտիվ են անվանում, երբ այն ագահորեն կլանում է շրջակա նյութը: Այն սկսում է պտտվել նրա շուրջը հսկա, պայծառ շողացող սկավառակի տեսքով, որնանվանում են ակրեցիոն սկավառակ: Հատկապես ուժեղ են «բոցավառվում» երիտասարդ, նոր ձևավորվող գալակտիկաների սև խոռոչների հարևանները: Եվ հենց դա է նկատվում քվազարներում։

3C 273-ը հայտնաբերված առաջին քվազարն է: Այն 1963 թվականին հայտնաբերել է աստղագետ Մաարտեն Շմիդտը։ Վերջերս աստղագետները որոշեցին ուսումնասիրել քվազարը զարմանալի գործիքի օգնությամբ, որով հագեցած է Hubble աստղադիտակը. ըստ էության, դա պսակագրիչ է, այսինքն՝ սարք, որը ծածկում է ինքնին առարկան, որպեսզի տեսանելի լինի դրա շրջակայքը:

Նման սարքավորումը մշտապես կիրառվում է արեգակնային պսակին հետևելու համար։

Hubble_Quasar3C273_Annotated_STScI-01JD58JFAEZHH4HBQ1SB5N9XWT.png (7.74 MB)

Տվյալ դեպքում սարքավորումն օգնեց հեռավոր քվազարի շուրջ շատ հետաքրքիր առանձնահատկություններ հետազոտել։ Նախ, այնտեղ տեսանելի են մի քանի փոքր «բծեր»: Աստղագետները կասկածում են, որ դրանք համեմատաբար փոքր գալակտիկաներ են, որոնք «բռնված» են քվազարի կողմից, այսինքն՝ հսկայական սև անցքը նրանց իր կողմ է ձգում։

Միաժամանակ հաջողվել է պարզել, որ 3C 273 (ջեթ) քվազարի կենտրոնից դուրս եկող ճառագայթումը տարածվում է ավելի քան 300 հազար լուսնային տարի: Վերլուծությունը ցույց է տվել, որ ջեթի մասնիկներն սև խոռոչից հեռանալուն համընթաց արագանում են:

«Հաբլը մեզ թույլ է տվել տեսնել մանրամասներ, որոնք նախկինում աննկատ էին», ասում է Լազուր ափի աստղադիտարանի առաջատար հետազոտող Բին Ժենը: