SpaceX ընկերությունը հրապարակել է Starship HLS (HLS՝ Human Landing System) տիեզերանավի նոր ռենդերային լուսանկարները։ Հենց Starship-ի այս տարբերակն է, որը 1972-ից ի վեր առաջին անգամ ամերիկացիներին կտանի Լուսին:
Starship HLS-ը շատ է տարբերվում Staship տիեզերանավի նախատիպից, որի վեցերորդ փորձարկումը տեղի է ունեցել երեկ։ «Կայանված» դիրքում վերին մասում մեծ թվով պատուհաններով հրթիռն ավելի շատ երկնաքեր է հիշեցնում, քան տիեզերանավ: Նախկինում SpaceX-ը գաղտնազերծել էր Starship HLS-ի ներքին կառուցվածքը։ Ըստ այդմ՝ հրթիռը կլինի ընդարձակ և հարմարավետ։
Starship HLS-ը կուղևորվի Լուսին ՆԱՍԱ-ի Artemis III 30-օրյա առաքելության շրջանակում: Գործարկումը տեղի կունենա 2026-ի սեպտեմբերից ոչ շուտ։
Լուսնի հետազոտության Artemis I առաքելությունը հաջողությամբ ավարտվել է 2022-ի դեկտեմբերին: Նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ փուլի՝ Artemis II-ի շրջանակում տիեզերագնացները պետք է պտտվեն Լուսնի շուրջը և վերադառնան Երկիր։
Artemis II-ը նախատեսված է 2025-ի սեպտեմբերին, այն կլինի Երկրի ուղեծրից այն կողմ առաջին օդաչուավոր առաքելությունը Apollo 17-ից հետո։ Առաքելության երրորդ փուլի՝ Artemis III-ի շրջանակում տիեզերագնացներն արդեն վայրէջք կկատարեն Լուսնի մակերեսին։









