Մարդու գրած  յուրաքանչյուր տառն անհատական ​​է, եւ գլխուղեղը բոլորովին այլ կերպ է աշխատում, շատ ավելի շատ հատվածներ են ներգրավված, քան ստեղնաշարով մուտքագրելու դեպքում: Այս մասին NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ձեռագրի գիտական ​​հետազոտությունների ինստիտուտի (Շվեյցարիա) գիտության գծով տնօրեն Յուրի Չեռնովը։

«Գրելն օգնում է զարգացնել երեխայի ունակությունները: Բացի այդ, նույնը վերաբերում է տարեց մարդկանց, որոնք սկսում են տառապել դեմենցիայով:

Ձեռքով գրելը թույլ է տալիս նրանց պահպանել իրենց ճանաչողական վիճակը: Դա ճանաչողական և շարժիչային գործառույթների համադրություն է:

Ընդ որում, ավելի քիչ մարդ է հիմա գրում ձեռքով, և ոչ ոքի մտքով չի անցնի ձեռքով հոդված գրել, բոլորը գրում են համակարգչով։ Բայց մի՞թե այդքան քչերն են օգտագործում ձեռագիրը: Հետաքրքիր է, որ գրելու գործիքների շուկայի աճի միտումը շատ ավելի արագ է, քան աշխարհի բնակչության աճի միտումը, այսինքն՝ արտադրվում են գրիչներ, գրիչներ՝ նշումների համար, որոշ կարճ գրությունների համար՝ մարդիկ գրում են։

Բացի այդ, մենք այժմ ուսումնասիրում ենք այն  մարդկանց ձեռագիրը, որոնք ժամանակին շատ են գրել։

Այս հմտությունը մնում է: Գոնե ավագ սերունդը հետաքրքրված է ձեռագրի վերլուծությամբ։ Դժվար է ասել, թե ինչ կլինի ավելի երիտասարդների դեպքում։  Մեր օրերում շատ արագ զարգանում են տարբեր գաջեթներ, որոնք թույլ են տալիս գրել ձեռքով, այնուհետև այն թվայնացնել։ Օրինակ, կա մի փայլուն սարք, որը պահպանում է ձեռագրի ամբողջական տպավորությունը: Այս մեթոդը բավականին հարմար է»,- նշեց փորձագետը։

Որքանո՞վ է արդիական մարդու ձեռագրի հետազոտությունն այսօր։

Ձեռագիրն ունի երկու հիմնական հատկանիշներ։ Դա տեղեկատվություն հիշելու տեխնոլոգիան է, բայց դա նաև մշակութային երեւույթ է:

Մարդիկ հիմա ձեռքով ավելի քիչ են գրում, քան նախկինում։ Այս տեխնոլոգիան նահանջում է, ամբողջությամբ կվերանա, թե ոչ, հիմա դժվար է ասել։

Այն նվազում է, բայց այստեղ մի քանի պահ կա։  Նախ, ձեռքով գրելը շատ օգտակար գործիք է մարդու զարգացման և, առաջին հերթին, երեխայի զարգացման համար։

2011 թվականին ԱՄՆ-ը դպրոցական ուսումնական ծրագրից հանեց ձեռքով գրելը՝ որպես պարտադիր առարկա, և գրեթե բոլոր նահանգները հետևեցին այդ օրինակին։ Սակայն այժմ նահանգների կեսից ավելին ձեռքով գրելը վերադարձրել է դպրոցական ուսումնական պլան: Ինչո՞ւ։ Քանի որ սա շատ կարևոր տարր է երեխայի զարգացման համար: Երբ երեխան մուտքագրում է ստեղնաշարով, նա կատարում է նույն շարժումը, և ուղեղի շատ սահմանափակ հատվածներ են գրգռվում:

Որքա՞ն անհատական ​​է մարդու ձեռագիրը

Ձեռագիրը շատ անհատական ​​է։ Ձեռագրի բոլոր հետազոտությունները հիմնված են այն փաստի վրա, որ ձեռագիրն ունի երկու հիմնական հատկանիշներ՝ այն խիստ անհատական ​​է և համեմատաբար կայուն։

Համակարգչային համակարգում, որով մենք աշխատում ենք մեր ինստիտուտում, մենք աշխատում ենք մոտ մեկուկես հարյուր ձեռագրական բնութագրերով, և ունենք ավելի քան 700 ձեռագրային բնութագրեր։

Օրինակ՝ սա ձեռագրի չափն է, կա աջ, ձախ թեքումով և այլն։ Այս հատկանիշների համադրությունն անվերջ է: Մարդու ձեռագիրը անհատական ​​է։ Ուրիշ բան, որ կարելի է պատճենել, բայց եթե նման նպատակ չես դնում, ուրեմն անհատական ​​է։

Ինչպե՞ս էին մասնագետները հետազոտում ձեռագիրը մինչեւ ժամանակակից տեխնոլոգիաների ի հայտ գալը

Դա արվում էր այնպես, ինչպես արվում է հիմա։ Ինչ վերաբերում է մասնագետներին, ապա կա երկու կատեգորիա՝ ձեռագրագետներ, որոնց խնդիրն է որոշակի ձեռագրի հեղինակին պարզելը, և ձեռագրաբաններ (գրաֆոլոգներ)՝ մարդիկ, որոնք ձեռագրի առանձնահատկությունների հիման վրա փորձում էին որոշել մարդու հոգեբանական բնութագրերը։

Այսօր այս երկու հիմնական ուղղությունները դեռևս արդիական են։ Միևնույն ժամանակ, գրաֆոլոգիան հիմա ավելի քիչ արդիական է, քանի որ այն համարվում է ոչ այնքան գիտական, որքան մենք կցանկանայինք, բայց մարդու հոգեբանությունը որոշելը ձեռագրով մնում է:

Մեր ինստիտուտում համակարգչային ծրագրի միջոցով մենք համատեղել ենք այս երկու ոլորտները և փորձում ենք ձերբազատվել գրաֆոլոգիայի հասցեին հնչող կշտամբանքներից, քանի որ ձեռագրի գնահատման ընթացակարգը դարձնում ենք օբյեկտիվ և ֆորմալիզացված՝ մերձեցնելով այս երկուս ուղղությունները:

Դուք օգտվո՞ւմ եք ժամանակակից արհեստական ​​բանականության նվաճումներից։

Այո, անպայման։ Արհեստական ​​բանականությունը երեկ չի հայտնվել։ Այդ մաթեմատիկական մոդելները հայտնվել են բավականին վաղուց և երկար ժամանակ օգտագործվել են ձեռագրի հետ կապված տարբեր հարցերում։ Երբ դուք համեմատում եք երկու ձեռագիր, դուք համեմատում եք, օրինակ, տառերի գրելու ձևը: Սա վաղուց արվում է համակարգչային եղանակով։

Ընդ որում,  արհեստական բանականությունը վերջերս սկսել է ավելի զարգանալ, դրա համար շատ տեխնիկական պատճառներ կան, և հասարակությունը հասունացել է դրա համար:

Բայց անմիջականորեն ձեռագրի վերլուծության համար արհեստական ​​բանականությունը ավելի քիչ է օգտագործվում, քանի որ այսօր մեթոդները չեն հասունացել մինչեւ գործնական կիրառման մակարդակը։

Մեր պրակտիկայում մենք ավելի շատ ենք արհեստական բանականությունն օգտագործում մեր աշխատանքի մեկ այլ հատվածում: Փորաքննություն գրելիս, բացի տեխնիկական վերլուծություն անելուց, եզրակացություն ես գրում, հիմնավորում որոշումներդ, իսկ այստեղ տեքստերի հետ աշխատող ժամանակակից գործիքները մեծապես օգնում են ավելի լավ տեքստեր գրել։ Ոչ վաղ անցյալում մենք փորձաքննություն իրականացրեցինք շվեդական դատարանի համար, և մենք ուղղեցինք անգլերենը և նայեցինք  այդ գործիքների օգնությամբ:

Այն նեյրոնային ցանցերը, որոնք այժմ աշխատում են այս ոլորտում, դեռ լավ չեն կարողանում հաղթահարել այս խնդիրը (ձեռագրի ուսումնասիրության ախտորոշում - խմբ.):

Ինչո՞ւ։ Որովհետև լավ նեյրոնային ցանցերը պահանջում են այնպիսի հսկայական ռեսուրսներ, որոնք մենք չունենք մեր տրամադրության տակ:

Ամբողջ արհեստական ​​բանականությունը հիմնված է այն բանի վրա, որը կոչվում է «մեծ տվյալներ»:

Մենք այս տեղեկությունը ձեռագրում չունենք։ Մենք չունենք տվյալների այնպիսի ծավալ, որ դա պատշաճ կերպով մշակենք և բավականաչափ լավ արդյունքներ ստանանք:

Տեսականորեն դրան կարելի է հասնել, բայց դրա համար անհրաժեշտ են ներդրումներ, որոնց այսօր ոչ ոք պատրաստ չէ, քանի որ սա առաջնահերթ ոլորտը չէ։ Կցանկանայի հավատալ, որ մենք ևս աղյուս ենք դնում, որպեսզի դա զարգանա:

Արդյո՞ք այսօր աշխարհի տարբեր երկրներում ձեռագրի ուսումնասիրությունը մոտավորապես նույն մակարդակի վրա է

Այո, մոտեցումը մոտավորապես նույնն է. Ուրիշ բան, որ տարբեր երկրներում ենթակառուցվածքները մի փոքր տարբեր են։ ԱՄՆ-ում դա կարգավորող կազմակերպությունները շատ լավ զարգացած են, այլ երկրներում այն ​​ավելի քիչ զարգացած է։ Բայց մեթոդաբանությամբ դա մոտավորապես նույն բանն է: Դա է, ինչ վերաբերում  է ձեռագրագիտությունը: Ինչ մնում է ձեռագրի հոգեբանությանը, ապա երկրներն այս հարցում  մի փոքր տարբերվում են:

Յուրաքանչյուր երկիր ունի իր պատմականորեն ձեւավորված դպրոցը: Գերմանացի ձեռագրաբաններն ավելի շատ աշխատում են ընդհանուր բնութագրերով, անգլիական դպրոցում նրանք ավելի շատ նայում են յուրաքանչյուր տառ գրելու նրբություններին և այլն։ Բայց նրանք, այսպես թե այնպես, գալիս են նույն արդյունքին։ Համակարգչային ծրագրում, որով  մենք աշխատում ենք, փորձում ենք ինտեգրել այս տարբեր մոտեցումները:

Որքանո՞վ է ձեռագրաբանը կարողանում աչքաչափով որոշել երկու մարդու ձեռագիրը

Շատ վտանգավոր է վստահել այն բանին, ինչ տեսնում ես աչքերով, հատկապես ձեռագիր ուսումնասիրելիս, քանի որ շատ նրբերանգներ կարող են տարբերվել։ Պետք է շատ համակարգված, ուշադիր վերլուծել ձեռագրի յուրաքանչյուր հատկանիշ, նախքան եզրակացություն անելը։ Առաջին տպավորությունն, իհարկե, միշտ կա, բայց դրան չես կարող վստահել, պետք է ուշադիր վերլուծել ձեռագրի բոլոր նշանները։

Որքա՞ն դժվար է ձեռագիր կեղծելը

Մեր օրերում ռոբոտը կարող է շատ լավ կեղծել ձեռագիրը։ Այստեղ է, որ արհեստական ​​բանականությունն օգտագործվում է ձեռագիրը պատճենելու համար:

Կան ընկերություններ, որոնք հենց դրանով են զբաղված: Կան տասնյակ, հարյուրավոր ռոբոտներ, որոնք ձեռագիր չեն կեղծում, բայց իրենց հաճախորդների պատվերով նրանց ձեռագրով գրում են շնորհավորանքներ, անձնական նամակներ և այլն։ Այս բիզնեսը կա և իրեն լավ է զգում։ Ուրիշի ձեռագիրը պատճենելը որոշակի հմտություններ և տաղանդ է պահանջում: Մասնագետը կարող է պատճենել ձեռագիրը, և այնպես, որ փորձագետը չկարողանա տարբերել: Բայց այդպիսի մասնագետները շատ քիչ են, և հիմնական դեպքերը բացարձակապես կապ չունեն ինչ-որ մեկի հետ, որը փորձում է ձեռագիր կեղծել, այլ այն, որ դուք որոշում եք, թե ով է գրել կտակը կամ այլ փաստաթուղթ: Շատ դեպքերում նրանք չեն փորձում պատճենել մարդուն, այլ պարզապես կեղծ փաստաթղթեր են ստեղծում։

Ի՞նչ տեսակի փորձաքննություններ եք առավել հաճախ անցկացնում ձեր ինստիտուտում։

Մեր ինստիտուտի հիմնական նպատակը գիտական ​​աշխատանքն է, բայց երբ մարդիկ դիմում են մեզ, մենք հաճույքով փորձաքննություններ ենք իրականացնում։ Դա օգնում է կատարելագործել մեր կիրառած մեթոդիկան: Հիմնական փորձաքննությունները կապված են կտակների և գույքային հարցերի հետ, երբ պարզ չէ, թե ով է փաստաթղթի հեղինակը, ով է այն գրել։

Միանգամայն արտառոց առաջադրանքներ են լինում։

Երկու շաբաթ առաջ մեզ դիմեց մի մարդ, որից հարկայինը հրաժարվել էր փաստաթղթեր ընդունել՝ պատճառաբանելով նրա անընթեռնելի ձեռագիրը։ Նա դիմեց մեզ, որպեսզի գիտականորեն բացատրենք՝ նրա ձեռագիրը ընթեռնելի է, թե ոչ։ Թեև մենք հրաժարվեցինք փորձաքննություն անելուց, բայց չափազանց հետաքրքիր էր, քանի որ նման հարց երբեք չէր ծագել, և մենք սկսեցինք կառուցել հասկանալիության գնահատման չափանիշների օբյեկտիվ համակարգ։

Մեկ այլ դեպք մոտ մեկ տարի առաջ պատահեց, երբ մենք աշխատում էինք կինոռեժիսորի մոտ, որը խնդրել էր դասակարգել պատերազմի ժամանակների համակենտրոնացման ճամբարի նախկին բանտարկյալների օրագրերը։

Մեզ համար ամենահետաքրքիր փորձաքննությունները համալիր փորձաքննություններն են, որոնք ներառում են մի քանի կետեր։ Օրինակ՝ ձեռագրի վերլուծություն՝ լեզվական եւ ոճաբանական փորձաքննությամբ, ձեռագրի վերլուծություն՝ անձի ճանաչողական վիճակի փորձաքննությամբ՝ հասկանալու համար՝ մարդն ունի Ալցհայմեր, թե ոչ։ Սա նույնպես շատ կարևոր է այդ նույն կտակների դեպքում։

Եղել է դեպք, երբ մարդու մոտ ախտորոշվել է դեմենցիա, սակայն նա կտակը գրել է ախտորոշումից մի քանի ամիս առաջ։ Խնդիրն էր պարզել՝ արդյոք նա արդեն այդ վիճակում էր, երբ գրում էր։

Հնարավո՞ր է մարդու մեկ տեքստի օրինակով հասկանալ, թե ինչ ճանաչողական վիճակում է եղել այն գրելիս, եթե հնարավոր չէ այն համեմատել իր մյուս տեքստերի հետ

Ոչ, դա անհնար է: Ասելու համար, որ մարդն ինչ-որ ճանաչողական վիճակ ունի, պետք է համեմատել նորմալ վիճակում գրած տեքստիհետ։ Նույն այդ դեմենցիայի համար մենք մշակել ենք որոշակի գործիքներ 42 բնութագրական նշաններից և, ելնելով դրանց ամբողջականությունից, կարելի է ենթադրել տարբերություններ, սակայն նման վերլուծության հավաստիությունն ավելի ցածր է: Հաստատ ասելու համար պետք է տեսնել, թե ինչպես է փոխվում ձեռագիրը։ Հետաքրքիր է, որ գործունեության տեսակն ազդում է մարդու ձեռագրի վրա, բայց չեմ կարող ասել, որ այս ոլորտը լավ ուսումնասիրված է։

Այս անգամ ի՞նչ նպատակով եք եկել Հայաստան։

Անչափ շնորհակալ եմ, որ փորձաքննությունների բյուրոն այս անգամ էլ է ինձ հրավիրել կոնֆերանսի, վերջին անգամ 5 տարի առաջ էր, այն նվիրված էր ինստիտուտի 15-ամյակին։

Ես զեկույց եմ ներկայացնելու, որը կկենտրոնանա այն հարցերի վրա, որոնք մենք քննարկեցինք ձեզ հետ՝ ձեռագրի վերլուծության մեջ արհեստական ​բանականության​ մեթոդների կիրառման մեր փորձը:

Վերջին 5 տարիների ընթացքում մենք բավականին հետաքրքիր համագործակցություն ենք ունեցել Հայաստանի հետ։ Հատկապես համագործակցել ենք հիմնականում Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի հետ, մեր ժողովածուում պատրաստել ենք համատեղ հոդված։

Հոգեբանական փորձաքննության բաժնում մակարդակը շատ բարձր է, այնտեղ աշխատում են շատ արժանավոր, բարձրակարգ մարդիկ։  Մեզ համար պատիվ է աշխատել այդ մարդկանց հետ։

Հուսանք, որ հնարավորություններ կլինեն մշակելու նոր մոդելներ՝ կապված այն բանի հետ, որն այժմ կոչվում է արհեստական ​բանականություն, և դա կօգնի ապահովել, որ ձեռագրի վերլուծությունները ավելի լավ ընդունվեն դատարաններում:

Մեզ մոտ սա համարվում է գրեթե մարդասիրական զբաղմունք, և դատավորները բավականին թերահավատորեն են նայում դրան։

Դրա համար պահանջում է հետաքրքրվածություն,  պետք են մարդիկ, էնտուզիաստներ, մասնագետներ, որոնք կզբաղվեն դանով, և որոշակի աջակցություն: