WOMEN IN TECH Global-ի՝ Ուզբեկստանում անցկացված Women in Web3 Award-ի (Կանայք Web3-ում մրցանակաբաշխություն) մրցանակն ուղևորվում է Հայաստան։ Մրցանակի արժանացել է Wearify-ի հիմնադիր անդամ և AI ծրագրավորող Նազելի Տեր-Պետրոսյանը։

Անվանակարգում եզրափակչում հազարավոր մասնակիցներից ընտրվել էին հինգ կանայք. Հայաստանից առաջադրվել էին նաև Web3 Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Մետաքսե Ղամբարյանը և Else Dev Studio-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Լուսինե Պրիբիլսկայան։

Women in Tech®-ը միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է մեղմել գենդերային բացը և օգնել կանանց ինտեգրվել տեխնոլոգիական ոլորտում: Նպատակն է կրթել, զինել և հզորացնել կանանց և աղջիկներին անհրաժեշտ հմտություններով, վստահությամբ և STEM կարիերայի ոլորտներում հաջողության հասնելու հնարավորություններով:

Նազելի Տեր-Պետրոսյան.jpg (492 KB)

Women in Tech®-ը տեխնոլոգիական ոլորտում կանանց համար նախատեսված միակ կազմակերպությունն ենք, որն ունի ծրագրեր կնոջ կարիերայի կյանքի յուրաքանչյուր փուլի համար: Կազմակերպությունը վստահ է՝ կանայք տեխնոլոգիական ոլորտի ամենաչօգտագործված ռեսուրսն են: Եվ այս համատեքստում Women in Tech-ը STEAM-ում գենդերային հավասարության համար պայքարող մարդկանց համաշխարհային շարժում է:

Կազմակերպությունն ինքն է ընտրել ներկայացված թեկնածուներին։ 

Women in Web3 Award- 2.jpg (903 KB)