Ուիմբլդոնի մրցավարության մեջ հեղափոխական փոփոխություններ կլինեն: Ինչպես տեղեկացնում է AP News-ը, All England Tennis-ը հայտարարել է, որ 2025-ից Ուիմբլդոնը մարդ մրցավարների փոխարեն կօգտագործի արհեստական բանականությունը (ԱԲ)՝ խաղից դուրս վիճակների և սխալ հարվածների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։

Ակումբի գործադիր տնօրեն Սալի Բոլթոնն ասել է. «Մենք կարծում ենք, որ տեխնոլոգիան բավականաչափ հուսալի է, որ ժամանակն է կատարել այս կարևոր քայլը՝ մեր մրցավարության առավելագույն ճշգրտությունն ապահովելու համար»:

Նա հավելել է. «Սա խաղացողների համար կստեղծի նույն պայմանները, ինչ նրանք անում են շատ այլ մրցաշարերում»: Բոլթոնն ընդգծել է, որ Ուիմբլդոնը պատասխանատու է «ավանդույթների և նորարարությունների հավասարակշռման» համար և շնորհակալություն է հայտնել գծային դատավորներին առաջնությունում իրենց երկարամյա ներդրման համար։

Այսպիսով, 2025-ից Ուիմբլդոնը կմիանա Ավստրալիայի և ԱՄՆ բաց առաջնություններին, որտեղ գծային մրցավարները 2021-ին արդեն փոխարինվել են էլեկտրոնային համակարգերով։ Ֆրանսիայի բաց առաջնությունը կմնա «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարը, որը դեռ չի օգտագործում ավտոմատացված մրցավարական տեխնոլոգիա: