Ավարտվեց Գիտության առաջին համազգային շաբաթը։ Այն հագեցած էր տարբեր թեմատիկ ցուցադրություններով ու մրցույթներով։  

«Մենք ունեինք երազանք. Հայաստանում ստեղծել գիտության հանրահռչակման ինստիտուցիոնալ հարթակ, գիտությունը դուրս բերել լաբորատորիաներից ու լսարաններից, մոտեցնել մարդկանց, կիսվել գիտական մտքի հրաշքով, պատմել դրա կարևորության մասին։

462145166_122110027316417224_5456653245635235754_n.jpg (392 KB)

Մենք ունեինք երազանք. Ստեղծել հարթակ, որը կոգեշնչի պատանիներին ու երիտասարդներին, կդառնա այն տարածությունը, որում կթրծվեն Հայաստանի ապագա գիտնականները։

Մենք ունեինք երազանք. Եթե ապագայում որևէ հաջողակ հայ գիտնականի հարցնեն, թե ինչու որոշեց ընտրել գիտության ճանապարհը, նա պատասխանի, որ ամեն ինչ սկսվեց, երբ դեռ երեխա էր ու ծնողների հետ այցելեց Գիտության փառատոն...

462167325_122110027148417224_7748112803652728152_n.jpg (509 KB)

Այսօր առաջին համազգային Գիտության շաբաթն իրականություն է։ Մեր երազանքի իրականացման ճանապարհին առաջին ու ամենաբարդ քայլն արված է։

Առջևում դեռ շատ անելիք կա, բայց անցած վեց օրերի ընթացքում տեսնելով, թե որքան ոգևորված են Ազատության հրապարակ այցելողները, տեսնելով կրակն ու հետաքրքրասիրությունը հատկապես երեխաների աչքերում, լսելով մարդկանց գովասանքի խոսքերը՝ կարող ենք վստահաբար ասել. մեր երազանքը լրիվ իրատեսական է ու իրական։ Գիտության հանրահռչակումը Հայաստանին անհրաժեշտ է, Գիտության Շաբաթն անհրաժեշտ է, որովհետև այն հետաքրքրում է մարդկանց, այն անհրաժեշտ է մարդկանց։

462288419_122110027232417224_6201560804845928199_n.jpg (615 KB)

Շնորհակալ ենք մեր թիմին այս ամիսների նվիրական աշխատանքի, բարդ իրավիճակներում չհուսահատվելու ու արագ և կրեատիվ լուծումներ գտնելու համար։ Շնորհակալ ենք մեր աջակիցներին, հովանավորներին ու մասնակիցներին. առանց ձեզ անհնար կլիներ այս տոնը։ Շնորհակալ ենք մեր կամավորներին` տեղում բոլոր խնդիրներին արագ արձագանքելու ու լուծելու համար։

462331763_122110027694417224_2743399904265476124_n.jpg (476 KB)

Վերջապես, շնորհակալ ենք քեզ` սիրելի՜ այցելու։ Քո ոգևորությունն ու հետաքրքրությունն այն մեծագույն պարգևն էր, որին ձգտում էինք», – ամփոփել են կազմակերպիչները Գիտության առաջին համահայկական շաբաթվա տպավորությունները։

462258851_122110027586417224_6891657948505069866_n.jpg (364 KB)