ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ հուլիսի 17-ին այցելել է Ucom։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել վերջին շրջանում իրականացված բարեփոխումներին՝ ցանցի ընդլայնման և արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին։

Ռալֆ Յիրիկյանն ընկերության այլ աշխատակիցների հետ միասին ներկայացրել է ընկերության ապագա ծրագրերն ու ռազմավարական նպատակները:  

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրներին։ Քննարկվել են դրանք լուծելու առաջարկությունները, նախարարության աջակցության հնարավորությունները՝ խնդիրների լուծման գործում։ Ներկայացվել են նաև ոլորտում առկա մարտահրավերները: Նախարարն ընդգծել է, որ ոլորտային խնդիրները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության խոշորացույցի տակ են, դրանց անհապաղ լուծման շուրջ աշխատանքեր են տարվում:

Նշվել է, որ ընկերության կարևորագույն առաքելությունն է բարձրորակ ինտերնետը հասանելի դարձնելն ամբողջ Հայաստանի տարածքում: Այդ ուղղությամբ բազմակողմանի գործունեություն են ծավալում, որոնց թվում՝  5G անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն ունենալու նպատակով համաշխարհային ճանաչում ունեցող Nokia և հեռուստատեսության միջազգային առաջատար MediaKind ընկերությունների հետ համագործակցության համաձայնագրերի կնքում էր։

Այսօր Ucom ֆիքսված ցանցն հաջողությամբ գործարկվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլև ՀՀ մարզերում, արդեն իսկ՝ Բյուրեղավանում, Աշտարակում, Արտաշատում և Նոր Հաճնում։

IMG_6287.JPG (891 KB)

IMG_6286.JPG (1.06 MB)