Առաջիկա 20-30 տարիների ընթացքում արդեն կտեսնենք, թե ինչպես է առաջին մարդը քայլում Մարսի վրա, համոզված է Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն, անալոգային տիեզերագնաց և աստղաֆիզիկոս Գերնոտ Գրյոմերը:
Նրա խոսքով՝ այդ տիեզերագնացները կլինեն մոտ 40, գուցե 50 տարեկան: Իսկ դա նշանակում է, որ մարդը, որն առաջինը ոտք կդնի Մարսի վրա, արդեն ծնվել է:
Ինչպիսի՞ն է լինելու դեպի Մարս առաջին թռիչքը: Ե՞րբ Կարմիր մոլորակի վրա կունենանք գյուղեր և քաղաքներ: Ինչպիսի՞ ապագա է սպասում մարդկությանը Մարսի վրա: Ինչպիսի՞ն կլինի այն 200, 500 տարի հետո: Հնարավո՞ր է, որ պատերազմներ տեղի ունենան Երկրի և Մարսի միջև:
Այս ամենի մասին դիտեք «Բա իմացա՞ր» հաղորդաշարի նոր հարցազրույցում:






