Բաց աշխարհով ֆենթեզի էքշն ժանրի Elden Ring խաղն արժանացել է Golden Joystick Awards 2022 մրցանակաբաշխության «Տարվա խաղը» մրցանակին։ Խաղը մրցանակի էր հավակնում 21 անվանակարգերից հինգում և շահել է դրանցից չորսը, այդ թվում՝ ամենակարևորը: Իսկ այն մշակած FromSoftware ստուդիան ճանաչվել է տարվա լավագույն ստուդիան։
Golden Joystick Awards 2022 մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի երեկոյան։ Միջոցառման շրջանակում սովորական հեռուստադիտողները և պրոֆեսիոնալ ժյուրին ընտրում են անցնող տարվա լավագույն խաղերը: Քսանմեկ անվանակարգերից 18-ում հաղթողներին ընտրում է հանդիսատեսը (այս տարի տրվել է ավելի քան 3 միլիոն ձայն), մինչդեռ «Լավագույն դերասանական խաղ», «Տարվա բեկում» և «Քննադատների ընտրություն» անվանակարգերի հաղթողներին ընտրում է ժյուրին։
Տտորև ներկայացնում ենք Golden Joystick Awards 2022-ի հաղթողների ամբողջական ցանկը.
-
- «Լավագույն պատմվածք»՝ Horizon Forbidden West,
- «Լավագույն բազմաօգտատերային խաղ»՝ Elden Ring,
- «Լավագույն վիզուալ դիզայն»՝ Elden Ring,
- «Լավագույն ձայն»՝ մետալ՝ Metal: Hellsinger,
- «Լավագույն դերասանական խաղ»՝ Մանոն Գեյջ (Immortality-ում Մարիսա Մարսելի դերի համար),
- «Լավագույն խաղային համայնք»՝ Final Fantasy XIV,
- «Խաղի լավագույն ընդլայնում»՝ Cuphead: The Delicious Last Course,
- «Լավագույն անկախ խաղ»՝ Cult of the Lamb,
- «Վաղ փուլում գործարկված լավագույն խաղ» (նոր անվանակարգ)՝ Slime Rancher 2,
- Խաղի լավագույն թրեյլեր (նոր անվանակարգ)՝ Goat Simulator 3,
- «Տարվա բեկում»՝ Vampire Survivors,
- «Խաղ, որ դեռ խաղում են»՝ Genshin Impact,
- «Լավագույն խաղային սարքավորումներ»՝ Steam Deck,
- «PC-ի լավագույն խաղ»՝ Return to Monkey Island,
- «Playstation-ի լավագույն խաղ»՝ Stray,
- «Xbox-ի լավագույն խաղ»՝ Grounded,
- «Nintendo-ի լավագույն խաղ»՝ Pokemon Legends։ Arceus,
- «Ամենասպասված խաղ»՝ The Legend of Zelda. Tears of the Kingdom,
- «Տարվա ստուդիա»՝ FromSoftware,
- «Քննադատների ընտրություն» մրցանակ՝ Elden Ring,
- «Տարվա խաղ»՝ Elden Ring։
Ինչպես արդեն նշվեց, տարվա խաղ է ճանաչվել Elden Ring-ը: Այն նաև մրցանակներ է ստացել «Լավագույն բազմաօգտատերային խաղ», «Լավագույն վիզուալ դիզայն» և «Քննադատների ընտրություն» մրցանակ» անվանակարգերում:
Elden Ring-ը մշակած FromSoftware ստուդիայի նախագահ և տնօրեն Հիդետակա Միյաձակին շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և նշել.
«Մենք վճռականորեն շարունակելու ենք ավելի ու ավելի հետաքրքիր խաղեր խաղալ, ուստի՝ հուսով եմ՝ դուք կշարունակեք մեծ հույսեր կապել մեզ հետ»:
2022 թ․ Golden Joystick Awards-ը նշում է իր 40-ամյակը։ Այս տարվա շոուն վարել են դերասաններ Լաուրա Բեյլին (Laura Bailey) և Թրոյ Բեյքերը (Troy Baker), որոնք առավել հայտնի են The Last of Us Part II-ում Էբբիի և Ջոելի դերերով:
Elden Ring-ը խաղային արդյունաբերության մեկ այլ կարևոր իրադարձության՝ The Game Awards 2022-ի գլխավոր ֆավորիտներից մեկն է: Այս մրցանակաբաշխությունում խաղը հավակնում է յոթ մրցանակի, այդ թվում՝ կրկին «Տարվա խաղ» և «Լավագույն դերային խաղ» անվանակարգերում: Սակայն, այնտեղ խաղի գլխավոր մրցակից է համարվում արկածային մարտախաղ God of War Ragnarok-ը, որը հավակնում է ինը մրցանակի։ Ուշագրավ է, որ Golden Joystick Awards 2022-ի շրջանակում, որը մեծ ուշադրություն է գրավել ինչպես քննադատների, այնպես էլ խաղացողների շրջանում, God of War Ragnarok-ը ոչ մի մրցանակ չի ստացել:






