Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները հետազոտություն են հրապարակել, որը հաստատում է, որ արհեստական ​​բանականության (ԱԲ) որոշ համակարգեր սովորել են խաբել մարդկանց։

Փիթեր Փարկի ղեկավարությամբ հետազոտական ​​թիմը պարզել է, որ ԱԲ այս համակարգերը կարող են կատարել այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են առցանց խաղերում խաղացողներին խաբելը կամ CAPTCHA-ները («Ես ռոբոտ չեմ» ստուգում) շրջանցել: Հետազոտողները զգուշացնում են, որ այս աննշան թվացող օրինակները կարող են լուրջ հետևանքներ ունենալ իրական կյանքում:

Ուսումնասիրությունն ընդգծում է ԱԲ Cicero համակարգը, որն ի սկզբանե նախագծված է եղել որպես արդար հակառակորդ վիրտուալ դիվանագիտության Diplomacy խաղում, դարձել է «խաբեության վարպետ», թեև ի սկզբանե համակարգը նախագծված է եղել լինել հնարավորինս ազնիվ և օգտակար: Խաղում Cicero-ն, հանդես գալով որպես Ֆրանսիա, գաղտնի դաշնակցել է Գերմանիայի հետ (մարդ խաղացող), որպեսզի դավաճանի Անգլիային (մեկ այլ մարդ խաղացող): Ընդորում՝ Cicero-ն սկզբում խոստացել էր պաշտպանել Անգլիան՝ զգուշացնելով Գերմանիայի ներխուժման մասին։

Մեկ այլ օրինակ վերաբերում է GPT-4-ին, որը կեղծ պնդում էր անում, թե տեսողության խնդիրներ ունի և մարդկանց վարձում էր իր անունից CAPTCHA-ները շրջանցելու համար:

Փիթեր Փարկը նշել է, որ անհրաժեշտ ԱԲ-ին սովորեցնել լինել ազնիվ։ Ի տարբերություն ավանդական ծրագրաշարի, խորը ուսուցում անցած ԱԲ համակարգերը «զարգանում են» գործընթացի ժամանակ, որը նման է սելեկցիային։ Նրանց վարքագիծը կարող է կանխատեսելի լինել ուսուցման ժամանակ, սակայն հետագայում կարող է դառնալ անկառավարելի: