SteamDB ծառայությունը հրապարակել է 2023-ի լավագույն տեսախաղերի վարկանիշը Steam հարթակում: Ընդ որում, հաշվի են առնվել ոչ միայն խաղացողների վարկանիշները, այլև կարծիքների քանակը։
2023-ին Steam-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող խաղը Lethal Company-ն է՝ 97,03% վարկանիշով: Երկրորդ տեղում՝ ընդամենը մեկ հարյուրերորդական տոկոսով պակաս արդյունքով, պարզեցված HoloCure – Save the Fans!-ն է, որտեղ հերոսները վիրտուալ յութուբերներ են: Երրորդ տեղը զբաղեցրել է Pizza Tower-ը:
Լավագույն տասնյակում են նաև Resident Evil 4, Dave the Diver, Baldur's Gate 3 և Papa's Freezeria Deluxe տեսախացերը։ Ամբողջական ցանկը հետևյալ տեսքն ունի։
- Lethal Company — 97,03%
- HoloCure — Save the Fans! — 97,02%
- Pizza Tower — 96,77%
- Resident Evil 4 — 96,42%
- VPet — 96,30%
- Cats Hidden in Paris — 96,27%
- Cats Hidden in Jingle Jam — 96,21%
- Dave the Diver — 95,99%
- Baldur’s Gate 3 — 95,85%
- Papa’s Freezeria Deluxe — 95,78%
Հիշեցնենք, որ վերջերս Լոս Անջելեսում տեղի էր ունեցել The Game Awards 2023 տեսախաղերի մրցանակաբաշխությունը, որի տարվա լավագույն խաղ էր ճանաչվել բելգիական Larian ստուդիայի ստեղծած Baldur's Gate 3-ը։ Դասական RPG ժանրի այս խաղը հաղթել էր նաև հինգ այլ անվանակարգերում՝ «Համայնքի լավագույն աջակցություն», «Լավագույն RPG», «Լավագույն բազմախաղացող», «Լավագույն դերասան» և «Լավագույն խաղացողի ձայն»:






