2023-ի լավագույն տեսախաղերը՝ ըստ The Game Awards-ի. Baldur's Gate 3-ը դարձել է տարվա գլխավոր խաղը

8 դեկտեմբերի, 2023  16:15

Դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել The Game Awards 2023 տեսախաղերի մրցանակաբաշխությունը, որի տարվա լավագույն խաղ է ճանաչվել բելգիական Larian ստուդիայի ստեղծած Baldur's Gate 3-ը։ Ըստ DTF-ի՝ դասական RPG ժանրի այս խաղը հաղթել է նաև հինգ այլ անվանակարգերում՝ «Համայնքի լավագույն աջակցություն», «Լավագույն RPG», «Լավագույն բազմախաղացող», «Լավագույն դերասան» և «Լավագույն խաղացողի ձայն»:

Հիմնական անվանակարգում Baldur's Gate 3-ը մրցել է Alan Wake, Marvel's Spider-Man 2, Resident Evil 4 Remake, Super Mario Bros. Wonder և The Legend of Zelda: Tears of The Kingdom նախագծերի հետ:

Ինչ վերաբերում է մյուս անվանակարգերին, ապա ցանկը հետևյալ տեսքն ունի․

«Լավագույն խաղային աջակցություն» — Cyberpunk 2077,

«Լավագույն արվեստ» — Alan Wake 2,

«Լավագույն սաունդթրեք և երաժշտություն» — Final Fantasy XVI,

«Լավագույն ինդի խաղ» — Sea of Stars,

«Լավագույն դեբյուտային ինդի խաղ» — Cocoon,

«Լավագույն արկածային էքշն»  — The Legend of Zelda: Tears of The Kingdom,

«Լավագույն էքշն» — Armored Core VI: Fires of Rubicon,

«Խաղի ռեժիսորի լավագույն աշխատանք» — Alan Wake 2,

«Լավագույն մարտական ​​խաղ» — Street Fighter 6,

«Լավագույն ընտանեկան խաղ» — Super Mario Bros. Wonder,

«Լավագույն սիմուլյատոր կամ ռազմավարություն» — Pikmin 4,

«Լավագույն սպորտային կամ մրցարշավային խաղ» — Forza Motorsport,

«Լավագույն պատմություն» — Alan Wake 2,

«Լավագույն ձայնային դիզայն» — Hi-Fi RUSH,

«Լավագույն բջջային խաղ» — Honkai: Star Rail,

«Լավագույն VR/AR խաղ» — Resident Evil Village VR Mode,

«Ամենասպասված խաղ» — Final Fantasy VII Rebirth.

The Game Awards մրցանակաբաշխությունը ներառում էր նաև անվանակարգեր նվիրված կիբեռսպորտին, որոնցից Valorant-ը ճանաչվել է «Լավագույն սպորտային խաղ», Faker-ը՝ «Լավագույն կիբեռսպորտսմեն», JD Gaming-ը՝ «Լավագույն կիբեռսպորտային թիմ», Potter՝ «Լավագույն մարզիչ», իսկ 2023 League of Legends World Championship-ը՝ «Լավագույն կիբեռսպորտային միջոցառում»։ 


 
 
 
 
  • Արխիվ