IGN խաղային պորտալում հայտնվել են բոլոր ժամանակների լավագույն 500 խաղերը՝ հիմնված «մաթեմատիկական եզրակացությունների» վրա։
Առաջին տեղը զբաղեցրել է The Legend of Zelda: Breath of the Wild-ը: Երկրորդ տեղում է Tetris-ը Nintendo-ի Game Boy կոնսոլի համար: Երրորդ տեղը զբաղեցրել է The Last of Us-ը:
Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել են The Legend of Zelda։ Ocarina of Time-ը և Half-Life 2-ը:
Նշենք, որ այս ցուցակը IGN-ի պաշտոնական ցանկը չէ, այն հրապարակել է RuFiOoo մականունով մի օգտատեր: Որպես հիմք նա վերցրել է վերջին 30 տարվա ընթացքում «Բոլոր ժամանակների լավագույն խաղերի» 80 ցուցակ, որոնք պետք է բաղկացած լինեին առնվազն 50 նախագծերից։
RuFiOoo-ն վերլուծել է տվյալները և հաշվարկել յուրաքանչյուր խաղի միջին միավորները: Որոշ խաղեր նաև ստացել են բոնուսային միավորներ որոշակի ձեռքբերումների համար, այդ թվում՝ տարբեր վարկանիշային աղյուսակների լավագույն տասնյակում հայտնվելու համար:
Ավելի թարմ ցուցակների խաղերն ստացել են ավելի բարձր միավորներ, քանի որ RuFiOoo-ի կարծիքով, հիմա յուրաքանչյուր խաղի համար ավելի դժվար է դարձել հայտնվել ավելի ժամանակակից վարկանիշային աղյուսակներում, քան նախկինում: Խաղի միջին վարկանիշը նույնպես բազմապատկվել է ցուցակներում ու վարկանիշային աղյուսակների լավագույն հորիզոնականներում հայտնվելու քանակով։
Ըստ RuFiOoo-ի՝ որոշ ժամանակակից խաղեր չեն դիտարկվել, քանի որ դրանց թողարկումից շատ քիչ ժամանակ է անցել։ Սակայն նա խոստացել է հետագայում պարբերաբար թարմացնել իր ցուցակը։
Լավագույն տասնյակ են ներառվել նաև այնպիսի նախագծեր, ինչպիսիք են.
- Super Mario 64,
- The Legend of Zelda: A Link to the Past,
- The Witcher 3: Wild Hunt,
- Resident Evil 4 (2005),
- Grand Theft Auto 5.
Լավագույն 20 խաղերի ցուցակում ներառվել են նաև.
- BioShock,
- Super Metroid,
- Super Mario World,
- Mass Effect 2 (первая и третья игры этой серии также попали в топ),
- Portal 2,
- Shadow of the Colossus (2005),
- Street Fighter 2: The World Warrior,
- Doom (1993),
- Minecraft,
- Final Fantasy 7 (1997).
Լավագույն հորիզոնականներում ներառվել են նաև այնպիսի խաղեր, ինչպիսիք են Boodborne-ը, Dark Souls-ը, Nier Automata-ն, God of War-ը, Red Dead Redemption 2-ն, Silent Hill 2-ն, Mario I Tomb Rider-ը, Baldur's Gate 2-ն, Dishonored 2-ն, Life is Strange-ը, Dragon Age-ը, Fable-ը և այլ խաղեր:






