9 տարի անց Messenger-ը կվերամիավորվի Facebook-ի հիմնական հավելվածի հետ

9 մարտի, 2023  10:26

Messenger-ը շուտով կվերամիավորվի Facebook-ի հիմնական հավելվածի հետ։ Հավելվածի նոր տարբերակն արդեն փորձարկվում է, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ այն հասանելի կդառնա օգտատերերին։ Այս մասին սոցցանցի ղեկավար Թոմ Էլիսոնը հայտնել է կորպորատիվ բլոգում։

Messenger հավելվածը Facebook-ից առանձնացվեց 2014 թ․, երբ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը որոշեց, որ Messenger-ը որպես ինքնուրույն հավելված գործարկելը «ավելի լավ փորձառություն» կապահովի օգտատերերի համար: Այժմ Meta-ն, որին պատկանում է սոցցանցը, որոշել է վերադառնալ նախկին տարբերակին։ Ինչպես նշում է The Verge-ը, Facebook-ի նախաձեռնած այս փոփոխություններն ակնհայտորեն ուղղված են ուժեղացնելու մրցակցությունը TikTok-ի հետ, որն ունի հաղորդագրությունների ներկառուցված հարթակ:  

Facebook-ի կորպորատիվ բլոգում արված գրառումը կարծես ամեն կերպ փորձում է համոզել մարդկանց, որ այս հարթակը ամենևին էլ չի «մեռնում»։ Թոմ Էլիսոնի խոսքով՝ Facebook-ն օրական 2 միլիարդ ակտիվ օգտատեր ունի։

Իրականում հայտնի է, թե այդ 2 միլիարդ օգտատերերի քանի տոկոսն է իրոք գիտակցաբար օգտագործում սոցիալական ցանցը. բանն այն է, որ Instagram-ի երիտասարդ օգտատերերը չեն նկատել, որ Instagram-ում գրանցվելիս մեխանիկորեն համաձայնել են, որ Instagram-ում իրենց արած գրառումներն ավտոմատ հրապարակվեն նաև Facebook-ում։ Ստացվում է, որ նրանց բոլոր գրառումները կրկնօրինակված են նաև Facebook-ում, և նրանց մեծ մասը նույնիսկ չգիտի այդ մասին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ