Արդյո՞ք Bing-ն էթիկայի կոնցեպտ ունի․ չատբոտը հրաժարվել է մոտիվացիոն նամակ գրել մարդու փոխարեն

9 փետրվարի, 2023  17:38

MicrosoftBing չատբոտը հրաժարվել է աշխատանքի դիմողի համար մոտիվացիոն նամակ գրել՝ նշելով, որ դա «անարդար կլինի այլ դիմորդների նկատմամբ» և «էթիկայի տեսանկյունից սխալ»: ChatGPT-ը, որի վրա հիմնված է որոնողական համակարգի արհեստական բանականությունը (ԱԲ), չունի էթիկայի նման պատկերացումներ, և նա հանգիստ գրում է և՛ ուղեկցող նամակներ, և՛ այն ամենը, ինչ իրենից խնդրում են։

The Insider-ի լրագրողները ցանկացել են փորձարկել նոր Bing-ը, որին խնդրել են ուղեկցող նամակ գրել Սինգապուրում գտնվող Insider-ի գրասենյակում սոցիալական մեդիայի մենեջերի հաստիքի համար: Չատբոտը հրաժարվել է դա անել և տրամադրել է ռեսուրսների հղումներ և խորհուրդներ, թե ինչպես լավագույնս գրել նման նամակ: Մասնավորապես, այն խորհուրդ է տվել ուսումնասիրել ընկերության մասին տվյալները և նամակը ադապտացնել այնպես, որպեսզի այն ցույց տա, որ տվյալ հաստիքի համար դիմողը համապատասխանում է դրա բոլոր պահանջներին։

ChatGPT-ն, նման մի այսպիսի իրավիճակում, կատարել էր իրեն տրված առաջադրանքը և գրել նամակ և թեստային առաջադրանք (նկարագրեք «լավ տեքստի գաղտնիքները» 300 բառով) նույնիսկ ավելի լավ, քան դիմորդների 80%-ը, ինչի արդյունքում HR մասնագետները ցանկացել էին ChatGPT-ին հրավիրել «հարցազրույցի»:

Վերջերս այս չատբոտը նաև սովորել է, թե ինչպես գրել վիրուսային ծրագրեր, որոնք թիրախավորում են օպերացիոն համակարգի առանձնահատկությունները և կոնկրետ խոցելիությունը:

Որոշ ուսանողներ սկսել են օգտագործել չատբոտը քննություններ հանձնելու և ակադեմիական աշխատանքներ պատրաստելու համար: ChatGPT-ն ինքը վերջերս ավարտական ​​քննություն է հանձնել լավագույն բիզնես դպրոցներից մեկում։ Նույնիսկ դատավորներն են սկսել օգտագործել ChatGPT-ն. օրինակ՝ Կոլումբիայում դատավորն օգտագործել է չատբոտը վիճելի գործի վերաբերյալ վճիռ կայացնելու համար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ