Արեգակի վրա X դասի հզոր բռնկում է տեղի ունեցել. սա վերջին 5 տարվա ընթացքում 2-րդ ամենահզոր բռնկումն է

10 հունվարի, 2023  17:02

2023 թ․ հունվարի 9-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:50-ին, Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, որին շնորհվել է X1.9 դաս: Սա վերջին հինգ տարվա ընթացքում երկրորդ ամենաուժեղ բռնկումն է. առաջինը տեղի է ունեցել 2017 թ․ սեպտեմբերին։

Արեգակի վրա X դասի առաջին բռնկումն այս տարի տեղի է ունեցել հունվարի 6-ին՝ Երևանի ժամանակով 04:57-ին, սակայն այն նախորդից փոքր-ինչ թույլ է եղել. դրան շնորհվել է X1.2 դաս: Պարզվում է, որ նոր ու ավելի ուժեղ պայթյունի համար էներգիա կուտակելու համար Արեգակից պահանջվել է ընդամենը երեք օր։ Երկու բռնկումներն էլ ծագել են Արեգակի նույն բծից, հայտնում է Space.com-ը:

ԱՄՆ տիեզերական գործակալությունը (NASA) հրապարակել է նաև նոր բռնկման լուսանկարը, որն արվել է Solar Dynamics Observatory-ի կողմից.

solar-flare-1.png (725 KB)

Արեգակնային բռնկումների ռենտգենյան ճառագայթների ինտենսիվությունը նշվում է լատիներեն A, B, C, M, X տառերով: Ամենաթույլ բռնկումները, որոնք դասակարգվում են որպես A, B կամ C, սովորաբար չափազանց թույլ են Երկրի վրա որևէ ազդեցություն ունենալու համար: M դասի ավելի ուժեղ բռնկումները կարող են լիցքավորված մասնիկներ նետել Երկրի վրա, որոնք գերծանրաբեռնում են մեր մոլորակի բևեռափայլերը՝ ուժեղացնելով հյուսիսային և հարավային բևեռափայլերի լուսավորությունը։

Այնուամենայնիվ, X դասի արևային բռնկումները, որոնք ուղղված են անմիջապես դեպի Երկիր, կարող են ազդել ռադիոհաղորդակցության, էլեկտրական ցանցերի, նավիգացիոն ազդանշանների վրա և վտանգ ներկայացնել տիեզերանավերի և տիեզերագնացների համար:

Վերջին բռնկումը, որը գրանցվել է հունվարի 9-ին, հանգեցրել է ռադիոյի ժամանակավոր անջատումների Հարավային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Խաղաղ օվկիանոսի որոշ մասերում:



 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ