Նոր գործառույթներ, որոնք WhatsApp-ում կհայտնվեն 2023-ին

9 հունվարի, 2023  18:38

WhatsApp-ը նախատեսում է մի քանի նոր գործառույթներ գործարկել 2023 թ․։ Դրանցից մի քանիսն օգտատերերն արդեն փորձարկում են բետա տարբերակում, և շուտով դրանք հասանելի կլինեն բոլորին։ Մյուսները հասանելի կլինեն ամբողջ տարվա ընթացքում:

Տվյալների փոխանցում Android սարքերի միջև

Ըստ WABetaInfo-ի՝ WhatsApp-ը մշակում է մի գործառույթ, որը օգտատերերին թույլ կտա մեկ Android սարքից մյուսը փոխանցել տվյալներ, ներառյալ չատի պատմությունը: Օգտատերերը նախկինի պես կարող են տեղափոխել և փոխանցել իրենց տվյալները Google Drive-ի պահեստային պատճենի միջոցով, սակայն նոր թարմացումը թույլ կտա նույնն անել արդեն առանց երրորդ կողմի հավելվածների:

Գրառումների վերաբերյալ բողոքներ

WhatsApp-ը ներկայումս իր օգտատերերին հնարավորություն է տալիս բողոքներ ներկայացնել այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք խախտում են հարթակի կանոնները: Շուտով հարթակը թույլ կտա բողոք ներկայացնել նաև այլ օգտատերերի գրառումների վերաբերյալ, եթե դրանք պարունակում են խնդրահարույց բովանդակություն, ինչպիսիք են ատելության խոսքը, վիրավորանքը և այլն։

Անհետացող հաղորդագրությունների պահպանում

Պլատֆորմն աշխատում է նաև մի գործառույթի վրա, որն օգտատերերին թույլ կտա անհետացող հաղորդագրություններով չատի պատուհանում պահպանել կարևոր հաղորդագրությունները:

Նոր գործառույթն օգտատերերին թույլ կտա էջանշել և պահպանել անհետացող հաղորդագրությունները, որպեսզի դրանք նախապես նշված ժամանակահատվածում այլ հաղորդագրությունների հետ միասին ավտոմատ կերպով չջնջվեն: Զրույցի բոլոր մասնակիցները կկարողանան տեսնել պահպանված հաղորդագրությունը: WhatsApp-ը նաև օգտատերերին թույլ կտա ցանկացած պահի չեղարկել հաղորդագրության պահպանումը և այն հեռացնել չատից։

WhatsApp-ին միացում պրոքսի սերվերով

WhatsApp-ն արգելափակված է շատ երկրներում կառավարության գրաքննության պատճառով, և օգտատերերը չեն կարող հավելվածը ներբեռնել անմիջապես Google Play Store-ից կամ App Store-ից:

Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ շուտով հարթակը կներդնի պրոքսի սերվերի աջակցություն, և ամբողջ աշխարհում օգտատերերը կկարողանան ազատ և ապահով կերպով օգտվել հավելվածից։

Բազմաթիվ գործողություններ PC տարբերակում

PC համակարգիչների համար նախատեսված տարբերակի օգտատերերի համար այս տարի կստեղծվի նոր գործառույթ, որը նրանց թույլ կտա միանգամից մի քանի չատ ընտրել, ինչը կհեշտացնի չատում ձայնն անջատելու կամ չատերը որպես կարդացված կամ չկարդացված նշելու պրոցեսը:

Ջնջված հաղորդագրությունների վերականգնում

Օգտատերերը նաև հնարավորություն կստանան չատի գրառումների ջնջելուց հետո չեղարկել դա և վերականգնել պատահաբար ջնջված հաղորդագրությունները: Ճիշտ է, առայժմ դա կվերաբերի միայն «ջնջել ինձ համար» տարբերակին: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ