Silicon Mountains-ը ընդլայնում է իր սահմանները. այս տարվա տեխնոլոգիական ֆորումը տեղի կունենա Գյումրիում

1 հուլիսի, 2024  13:43

Հուլիսի 4-ին, ժամը 11։00 Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը, որը նվիրված է Թվային հնարավորություններին։

Գյումրիում կայանալիք Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայնացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, թվայնացնել մարզային տնտեսության տարբեր ճյուղեր, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։ Մարզային Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի կազմակերպումն ու դրա անցկացումը կունենա իր ազդեծությունը գրեթե բոլոր ոլորտների (այդ թվում՝ գյուղատնտեսություն, տուրիզմ), քանի որ արդի պայմաններում բարձր տեխնոլոգիական լուծումներն անհրաժեշտ են բոլոր ոլորտների համար։

Միջոցառման հատուկ հյուրերը հանդես կգան շնորհանդեսներով՝

  • Ռալֆ Յիրիկյանը՝ «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» թեմայով
  • Սամվել Մարտիրոսյանը՝ «Օնէքս» ընկերության տնօրենը և համահիմնադիրը՝ «200 $-ից մինչև վերազգային կազմակերպություն» թեմայով։

Պանելային քննարկման թեմաներն են՝

«Ստարտափները մարզերում»

Պանելային քննարկման շրջանակներում խոսնակները կանդրադառնան մարզերում
ստարտափներին հանդիպող մարտահրավերներին, ստարտափների ստեղծման կարևորությանը, դրանց ազդեցությանը տնտեսության վրա և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։

«Մարդկային կապիտալը մարզերում»

Պանելային քննարկման խոսնակները կանդրադառնան մարզերում տաղանդերի բացահայտմանը,որակյալ կադրերի պատրաստմանը և միջազգային ստանդարտներին համապատասխան STEM կրթական նախագծերի ներդրմանը։

«Ներդրումները մարզերում»

Պանելային քննարկման շրջանակներում խոսնակները կխոսեն մարզերում ներդրումների միջոցով տնտեսական աճի խթանման և ենթակառուցվածքների բարելավման, ավելի քիչ զարգացած շրջանների համար ներդրումների ներգրավման, կայուն ներդրումների կարևորության և մարզային զարգացման համար պետական ու մասնավոր հատվածների համագործակցության անհրաժեշտության մասին։

Միջոցառման շրջանակներում կազմակերպվում է նաև ԷՔՍՊՈ, որի մասնակցում են թվային լուծումները առաջարկող և կիրառող կազմակերպությունները։

Ակնկալվում է, որ Silicon Mountains 2024 Shirak ֆորումին ներկա է լինելու մոտ 300 մասնակից, ովքեր տեղական և միջազգային ՏՀՏ ընկերությունների, պետական համակարգի, բանկերի և այլ հարակից ոլորտների ներկայացուցիչներ են։

Միջոցառման օրակագին, խոսնակներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://silicon-mountains.org/

Միջոցառման պլատինում գործընկերներն են՝ «Յունիքոմփ» ընկերությունը, տեխնոլոգիական գործընկերն է՝ «Յուքոմ»-ը, Ֆինտեխ գործընկերը «EasyPay», Արծաթե գործընկերներն են՝ «Սինոփսիս Արմենիա» և «ՕՎԻՕ» ընկերությունները։
Միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։

Ֆորումին մասնակցելու համար կարող եք նախագրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3QHgHk0


 
 
 
 
  • Արխիվ