NVIDIA GeForce RTX 40 սերիա. Ի՞նչ պետք է իմանալ նոր գրաֆիկական քարտերի մասին

23 սեպտեմբերի, 2022  20:24

NVIDIA-ի GeForce RTX 40 սերիան վերջապես պաշտոնապես ներկայացվեց: Շնորհիվ նոր NVIDIA Ada Lovelace ճարտարապետության եւ արդիականացված NVIDIA DLSS 3.0 տեխնոլոգիայի, նոր գրաֆիկական քարտերը (վիդեոքարտ) խոստանում են արտադրողականության բավական լուրջ աճ (2-4 անգամ) ի համեմատություն RTX 30 սերիայի լավագույն մոդելների, այդ թվում՝ RTX 30-ի և RTX 4090 Ti-ի:

Ի՞նչ պետք է իմանալ NVIDIA գրաֆիկական քարտերի նոր շարքի մասին:

NVIDIA Ada Lovelace ճարտարապետություն

RTX 40 շարքը հիմնված է NVIDIA-ի վերջին ճարտարապետության վրա, որը կոչվում է Ada Lovelace, այն կնոջ անունով, որին շատերը համարում են աշխարհի առաջին ծրագրավորողը:

ada lovelace

Ada Lovelace գրաֆիկական ճարտարապետության և դրա վրա հիմնված վիդեոքարտերի հիմնական առանձնահատկություններն են.

  • 3-րդ սերնդի RT միջուկներ, որոնք կարող են ապահովել մինչև 2 անգամ ավելի բարձր արտադրողականություն ճառագայթների հետագծման գործողություններում, քան նախորդ սերունդը;
  • 4-րդ սերնդի թենզորային միջուկներ, որոնք FP8 տվյալների ձեւաչափի ուժեղացված աջակցության, կարող են մինչեւ 2 անգամ ավելի արագ լինել արհեստական բանականության ուսուցման հետ կապված գործողություններում;
  • CUDA միջուկներ, որոնց արտադրողականությունը մինչև 2 անգամ բարձր է մեկանգամյա ճշգրտության գործողություններում՝ համեմատած նախորդ սերնդի լուծումների հետ:

Ada Lovelace-ը ստեղծվել է NVIDIA-ի համար օպտիմիզացված TSMC 4N տեխնիկական գործընթացի հիման վրա: Այն ունի մինչև 76 միլիարդ տրանզիստոր (նախորդ սերնդի 28 միլիարդի դիմաց) եւ համարվում է գրաֆիկական պրոցեսորների երբեւէ ստեղծված ամենաառաջադեմ ճարտարապետությունը:

Խաղերում արտադրողականության մեծ մասն ապահովում են հոսքային մուլտիպրոցեսորները (SM): NVIDIA-ի մասնագետները նախորդ սերնդում կրկնապատկել են FP32-ի գործողությունների առավելագույն թիվը, իսկ Ada Lovelace-ում այն բարձրացրել են ավելի քան երկու անգամ՝ ապահովելով մինչեւ 90 տերաֆլոպս NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորների շեյդերային բլոկներում: Օրինակ, GeForce RTX 4090-ում դուք ստանում եք 83 տերաֆլոպս: Համեմատության համար նշենք, որ նախորդ սերնդի ամենաարագ գրաֆիկական պրոցեսորն ապահովում էր 40 տերաֆլոպս շեյդերների արագություն:

rtx-4090

Shader Execution Reordering Տեխնոլոգիա

Shader Execution Reordering-ը շեյդերների կատարումը վերադասավորելու տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս փոփոխել կոդերի մշակումն այնպես, որ հաշվողական միավորներն ստանան տվյալներն ու հրահանգներն այն կարգով, որն առավել շահավետ է կոդի մշակման արդյունավետության տեսանկյունից: SER-ը կարող է բարձրացնել շեյդերների արտադրողականությունը մինչեւ 2 անգամ, իսկ խաղի կադրերի փոփոխման հաճախականությունը՝ մինչեւ 25%:

DLSS 3.0

DLSS-ը (Deep Learning Super Sampling) արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված վերարտադրման տեխնոլոգիա է, որն օգտագործում է մասնագիտացված թենզորային միջուկներ՝ արտադրողականությունը բարելավելու եւ գեղեցիկ, հստակ պատկերներ ստեղծելու համար:

Ada Lovelace ճարտարապետությունը ներառում է DLSS 3.0 տեխնոլոգիան, որում ավելացրել են արհեստական բանականության վրա հիմնված մուլտիկադրերի օպտիկական գեներացիա, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել բարձրորակ կադրեր, ոչ միայն պիքսելներ, ինչպես DLSS 2.0-ում էր: Տեխնոլոգիան մշակում է ընթացիկ եւ նախորդ կադրը, որպեսզի ստանա տվյալները, ներառյալ պիքսելների ուղղությունն ու արագությունը, օբյեկտների երկրաչափական պատկերը, ապա դրանք փոխանցում է նեյրոնային ցանցին եւ առաջացնում միջանկյալ կադրեր: Դա բավականին բարդ է հնչում, սակայն, ըստ մասնագետների, խոսքը խաղերի կատարողականի հսկայական բարելավման մասին է:

RTX-40-Series-frame-rate-improvements.jpg (96 KB)

Ցավոք, DLSS-ի հաջորդ սերնդի տարբերակը կաշխատի միայն RTX 40 սերիայի գրաֆիկական քարտերի վրա, մինչդեռ RTX 30 սերիան կմնա DLSS 2.0-ով:

NvidiaRTX 40 սերիայի վիդեո քարտերի տվյալները

Ըստ լուրերի եւ արտահոսքի, նոր սերիայի վիդեո քարտերի բնութագրերը կլինեն հետեւյալը.

 

Nvidia GeForce RTX 4080 12GB

Nvidia GeForce RTX 4080 16GB

Nvidia GeForce RTX 4090

GPU

AD104-400

AD103-300

AD102-300

Streaming Multiprocessors

60

76

128

CUDA Cores

7,680

9,728

16,384

Memory

12GB GDDR6X

16GB GDDR6X

24GB GDDR6X

Memory Speed

21Gbps

23Gbps

21Gbps

TDP

285-366W

340-516W

450-660W

Boost Clock

2610MHz

2505MHz

2520MHz

Երբ սպասել Nvidia RTX 40 սերիայի թողարկմանը

Nvidia-ն հաստատել է, որ ամենահզոր RTX 4090-ը հասանելի կլինի 2022 թվականի հոկտեմբերի 12-ին: RTX 4080 տարբերակների թողարկման ամսաթիվ դեռ չկա, բայց խոսվում է, որ դրանք կարող են հայտնվել նոյեմբերի սկզբին:

rtx-4080

Որքան կարժենան Nvidia RTX 40 սերիայի վիդեո քարտերը

Nvidia RTX 40 սերիայի գրաֆիկական պրոցեսորների գները.

  • Nvidia RTX 4080 (12 ԳԲ) — սկսած 899 դոլարից
  • Nvidia RTX 4080 (16 ԳԲ) — գինը ճշտվում է
  • Nvidia RTX 4090 — սկսած 1599 դոլարից

Այսպիսով, RTX 4080-ը 200 դոլարով ավելի թանկ է, քան RTX 3080-ը, մինչդեռ լավագույն RTX 4090-ը միայն 100 դոլարով է թանկ իր նախորդից:


 
 
 
 
  • Արխիվ