NVIDIA-ի GeForce RTX 40 սերիան վերջապես պաշտոնապես ներկայացվեց: Շնորհիվ նոր NVIDIA Ada Lovelace ճարտարապետության եւ արդիականացված NVIDIA DLSS 3.0 տեխնոլոգիայի, նոր գրաֆիկական քարտերը (վիդեոքարտ) խոստանում են արտադրողականության բավական լուրջ աճ (2-4 անգամ) ի համեմատություն RTX 30 սերիայի լավագույն մոդելների, այդ թվում՝ RTX 30-ի և RTX 4090 Ti-ի:
Ի՞նչ պետք է իմանալ NVIDIA գրաֆիկական քարտերի նոր շարքի մասին:
RTX 40 շարքը հիմնված է NVIDIA-ի վերջին ճարտարապետության վրա, որը կոչվում է Ada Lovelace, այն կնոջ անունով, որին շատերը համարում են աշխարհի առաջին ծրագրավորողը:
Ada Lovelace գրաֆիկական ճարտարապետության և դրա վրա հիմնված վիդեոքարտերի հիմնական առանձնահատկություններն են.
Ada Lovelace-ը ստեղծվել է NVIDIA-ի համար օպտիմիզացված TSMC 4N տեխնիկական գործընթացի հիման վրա: Այն ունի մինչև 76 միլիարդ տրանզիստոր (նախորդ սերնդի 28 միլիարդի դիմաց) եւ համարվում է գրաֆիկական պրոցեսորների երբեւէ ստեղծված ամենաառաջադեմ ճարտարապետությունը:
Խաղերում արտադրողականության մեծ մասն ապահովում են հոսքային մուլտիպրոցեսորները (SM): NVIDIA-ի մասնագետները նախորդ սերնդում կրկնապատկել են FP32-ի գործողությունների առավելագույն թիվը, իսկ Ada Lovelace-ում այն բարձրացրել են ավելի քան երկու անգամ՝ ապահովելով մինչեւ 90 տերաֆլոպս NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորների շեյդերային բլոկներում: Օրինակ, GeForce RTX 4090-ում դուք ստանում եք 83 տերաֆլոպս: Համեմատության համար նշենք, որ նախորդ սերնդի ամենաարագ գրաֆիկական պրոցեսորն ապահովում էր 40 տերաֆլոպս շեյդերների արագություն:
Shader Execution Reordering-ը շեյդերների կատարումը վերադասավորելու տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս փոփոխել կոդերի մշակումն այնպես, որ հաշվողական միավորներն ստանան տվյալներն ու հրահանգներն այն կարգով, որն առավել շահավետ է կոդի մշակման արդյունավետության տեսանկյունից: SER-ը կարող է բարձրացնել շեյդերների արտադրողականությունը մինչեւ 2 անգամ, իսկ խաղի կադրերի փոփոխման հաճախականությունը՝ մինչեւ 25%:
DLSS-ը (Deep Learning Super Sampling) արհեստական ինտելեկտի վրա հիմնված վերարտադրման տեխնոլոգիա է, որն օգտագործում է մասնագիտացված թենզորային միջուկներ՝ արտադրողականությունը բարելավելու եւ գեղեցիկ, հստակ պատկերներ ստեղծելու համար:
Ada Lovelace ճարտարապետությունը ներառում է DLSS 3.0 տեխնոլոգիան, որում ավելացրել են արհեստական բանականության վրա հիմնված մուլտիկադրերի օպտիկական գեներացիա, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել բարձրորակ կադրեր, ոչ միայն պիքսելներ, ինչպես DLSS 2.0-ում էր: Տեխնոլոգիան մշակում է ընթացիկ եւ նախորդ կադրը, որպեսզի ստանա տվյալները, ներառյալ պիքսելների ուղղությունն ու արագությունը, օբյեկտների երկրաչափական պատկերը, ապա դրանք փոխանցում է նեյրոնային ցանցին եւ առաջացնում միջանկյալ կադրեր: Դա բավականին բարդ է հնչում, սակայն, ըստ մասնագետների, խոսքը խաղերի կատարողականի հսկայական բարելավման մասին է:
Ցավոք, DLSS-ի հաջորդ սերնդի տարբերակը կաշխատի միայն RTX 40 սերիայի գրաֆիկական քարտերի վրա, մինչդեռ RTX 30 սերիան կմնա DLSS 2.0-ով:
Ըստ լուրերի եւ արտահոսքի, նոր սերիայի վիդեո քարտերի բնութագրերը կլինեն հետեւյալը.
|
Nvidia GeForce RTX 4080 12GB |
Nvidia GeForce RTX 4080 16GB |
Nvidia GeForce RTX 4090 |
GPU |
AD104-400 |
AD103-300 |
AD102-300 |
Streaming Multiprocessors |
60 |
76 |
128 |
CUDA Cores |
7,680 |
9,728 |
16,384 |
Memory |
12GB GDDR6X |
16GB GDDR6X |
24GB GDDR6X |
Memory Speed |
21Gbps |
23Gbps |
21Gbps |
TDP |
285-366W |
340-516W |
450-660W |
Boost Clock |
2610MHz |
2505MHz |
2520MHz |
Nvidia-ն հաստատել է, որ ամենահզոր RTX 4090-ը հասանելի կլինի 2022 թվականի հոկտեմբերի 12-ին: RTX 4080 տարբերակների թողարկման ամսաթիվ դեռ չկա, բայց խոսվում է, որ դրանք կարող են հայտնվել նոյեմբերի սկզբին:
Nvidia RTX 40 սերիայի գրաֆիկական պրոցեսորների գները.
Այսպիսով, RTX 4080-ը 200 դոլարով ավելի թանկ է, քան RTX 3080-ը, մինչդեռ լավագույն RTX 4090-ը միայն 100 դոլարով է թանկ իր նախորդից:
ամիս
շաբաթ
օր